Աշխարհում բավական ճանաչված “street dance”-ի՝ R&B, B-Boying, B-Girling, Hip-Hop, Popping եւ պարային այլ ոճերի խառնուրդի հանդեպ անտարբեր չեն նաեւ հայ երիտասարդները:): Մայիսի 19-ին Երեւանում տեղի կունենա “Armenian Street Dance” մրցույթը:
“Armenian Street Dance” մրցույթի մասնակիցներից
Ապրիլին կայացած նախընտրական փուլին ներկայացել է 100-ից ավելի մասնակից, որոնց թվում՝ մենակատարներ, դուետներ եւ պարային խմբեր: Մեկ ամիս շարունակ պարողներն աշխատել են իրենց պարային համարի բեմականացման վրա, զբաղվել են նաեւ հագուստների ընտրությամբ:
“Armenian Street Dance” մրցույթի իրականացման գաղափարը “CityLyfe” ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Թարզյանինն ու “Hip Hop Congress Armenia”-ինն է: BRAVO.am-ը զրուցել է Ռուբենի, միջազգային կարգի մրցավարներ Արտաշես Մեսրոպյանի եւ Արշավիր Մուրադյանի հետ:
“Armenian Street Dance” մրցույթի մասնակիցներից
“Մրցույթին բավական լուրջ ենք պատրաստվել: Նշեմ, որ բացի հայ պարողներից, մայիսի 19-ին կայանալիք եզրափակչին կմասնակցեն նաեւ երիտասարդներ Վրաստանից: Ցանկանում ենք Հայաստանում զարգացնել “street dance”-ը: Շատ հաճելի է տեսնել մասնակիցների աշխուժությունը, հետաքրքրվածությունը եւ շահագրգռվածությունը”, -նշել է Ռուբեն Թարզյանը:
Արշավիր Մուրադյանն էլ հետեւյալն է հավելել. “Տարբեր երկրներում եմ որպես մրցավար հանդես եկել եւ կարող եմ նշել, որ հիմա մեր “մինուսը” ֆինանսական միջոցների պակասն է, որովհետեւ ունենք բավական լավ պատրաստված եւ հետաքրքիր պարողներ”:
Երեւանում փողոցային պարերի մրցույթ կանցկացվի:)
“Armenian Street Dance” մրցույթի հաղթողները, Ռուբենի փոխանցմամբ, կարժանանան մի շարք մրցանակների, այդ թվում՝ տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն կստանան:
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: