×


Կրուասանի օր, «Համեղ պատառիկ», Խոսրովի արգելոց եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մարտի 21-ից 27-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Կրուասանի օր

«Segafredo»-ն փոքրիկներին հրավիրում է սովորել պատրաստել սեփական կրուասան- սենդվիչները: Միջոցառման շրջանակում նախատեսված է շոու-ծրագիր՝ ուրախ խաղերով:

Մարտի 22-ին, ժամը 12:00-ին 

Հասցե՝ Հյուսիսային պողոտա 10, 3/2
Մուտքավճարը՝ 4500 դրամ 

ՊԱՐ

«Մեր պարերը եւ մենք»

«Նարեկացի» արվեստի միությունում «Կարին» ավանդական երգի-պարի խումբը կանցկացնի «Մեր պարերը եւ մենք» հայկական պարի հերթական բաց դասը: 

Մարտի 27-ին, ժամը 19:00-22:00

Հասցե՝ Վարդանանց 16/1
Մուտքն ազատ է 
Մանրամասները՝ այս հղումով

Լուսանկարը՝ «Կարին»


ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ

«Շողակաթ»

Մարտի 21 տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» երգչախմբի համերգը։

Մարտի 21-ին, ժամը 16:00-ին 

Հասցե՝ Մելիք Ադամյան 2/2 
Մուտքն ազատ է 
Մանրամասները՝ այս հղումով

Ուրախ նոտաներ

Մարտի 21-ին, ժամը 12:00-ին 

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Խանջյան 13/1 
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԱՐՇԱՎՆԵՐ

Խոսրովի արգելոց

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է այցելել Խոսրովի արգելոց՝ քայլելու Հավուց թառի ուղղությամբ։ Արգելոցում աճում է մոտ 1849 բուսատեսակ, որը կազմում է Հայաստանի բուսական աշխարհի 50 %-ը։ Այստեղ է ապրում նաեւ 283 կենդանատեսակ։

Մարտի 22-ին, ժամը 09:00-17:00

Տարիք՝ 6-14
Մասնակցության արժեքը՝ 8000 դր.
Մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա»


ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Տոնի վերադարձը»

Մարտի 21-ին, ժամը 15:00-ին 

Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Ամիրյան 26
Տոմսերի արժեքը՝ 2000-4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Օպերացիա «Համեղ պատառիկ»

Մարտի 22-ին, ժամը 12:00-ին 

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1600-2200 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
 
«Ալադին»

Մարտի 21-ին, ժամը 14:00-ին 

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Հ.Մալյանի անվան թատրոն


Հ. Թումանյան. հեքիաթներ

Մարտի 21-ին, ժամը 19:00-ին 

Հ.Մալյանի անվան թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Վարդանանց 18 / մուտքն Արամի փողոցից
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Տոմսերն ամրագրելու համար՝  +374 94 540296; +374 10 540296: 

«Բրեմենյան երաժիշտները»

Մարտի 25-ին, ժամը 13:00-ին 

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն

Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Պինգվինաշեն»

Մարտի 22-ին, ժամը 12:00-ին 

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:

«Սուտլիկ որսկանը»

Մարտի 26-ին, ժամը 12:00-ին 

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1600-2200 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԿԻՆՈ

«Մարսուպիլամի»

Մի տղամարդ Հարավային Ամերիկայից տեղափոխում է խորհրդավոր փաթեթ, որը, պարզվում է, փոքրիկ, վտանգավոր արկածների սիրահար մարսուպիլամի է։ Այս արարածը ոչ միայն սիրում է արկածներ, այլեւ հավերժ երիտասարդության գաղտնիքն է։

Տարիք՝ 12+

Գնել տոմս՝ այս հղումովայս հղումով կամ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW