×


«Չենք շտապում ամուսնանալ». Էլեն Բադալյանն՝ իր եւ Հրանտ-Լեոն Ռանոսի հարաբերությունների մասին

«Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող Էլեն Բադալյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Այնտրախտ»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ:

«Մի պարադոքսալ ու զվարճալի փաստ կա: Եթե չլիներ «Ну-ка, все вместе!» նախագիծը, Հրանտ-Լեոնն ինձ չէր տեսնի եւ սոցիալական ցանցում հաղորդագրություն չէր գրի։ Չնայած՝ տարբեր երկրներում ենք ապրում, սկսեցինք շփվել, ինչը բավական դժվար է։ Մեր միությունը, միեւնույն է, կայացավ: Դեռ չենք շտապում ամուսնանալ»,- starhit.ru-ին տված հարցազրույցում ասել է երգչուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ELÉN (@elen_badalyan)


Զույգը նշանադրվել է նախորդ տարեվերջին, իսկ հարսանիքը պլանավորում են 2027-ի ամռանը. «Մի բան կարող եմ հաստատ ասել, որ արարողությունը լինելու է Հայաստանում։ Այն մեր ընդհանուր երկիրն է։ Շքեղ տոնակատարություն չեմ ուզում, այլ ընտանեկան, ոճային ու ջերմ հարսանիք»,- ավելացրել է Բադալյանը:


Նա խոստովանել է, որ իր համար շատ կարեւոր էր գտնել մեկին, ով կընդուներ իրեն ու իր երաժշտությունը: Կարիերան առաջնային է Բադալյանի համար. «Ինձ համար կարեւոր էր, որպեսզի իմ կողքին լիներ բարի, խելացի մարդ եւ ընդուներ մասնագիտությունս: Եվ հենց այդպես էլ եղավ: Հավատում եմ, որ եթե մեկը սիրում է քեզ, ամեն ինչն էլ ընդունում է: Երբեք չեմ հրաժարվի երաժշտությունից ու շոու բիզնեսից: Սիրելիս էլ ասում է, որ ինձ տեսնում է մեծ բեմում եւ տեսախցիկների առջեւ։ Երջանիկ եմ, որ ընտանիքս ու փեսացուս ամեն հարցում աջակցում են ինձ: Երբ երեխաներ ունենանք, գուցե որոշ բաներ փոխվեն, բայց էլի մտադիր չեմ հրաժարվել իմ կարիերայից»:

Բադալյանը պլանավորում է այս ու հաջորդ տարվա ընթացքում ավելի շատ երգեր թողարկել եւ կարիերայում կայունության հասնել. «Կաշխատեմ ու երգեր կգրեմ։ Այս պահին դեռ չեմ կարող ինձ հաջողակ մարդ անվանել, քանի որ շատ բաների եմ ձգտում, ինչն ինձ համար լրացուցիչ խթան է»:

Կարդալ ավելին

Quality Sign BW