×


Լեւոն Արոնյան. «Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը»

Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր սոցիալական էջերում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ շախմատ է խաղում Pogossian Luxury Brand House-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանի հետ։ 

Ինչպես տեսանյութում է երեւում՝ Արոնյանի ու Արմեն Պողոսյանի շախմատային խաղն ուղեկցվում է ռոյալ բրենդիի՝ Jardins d’Arménie-ի համտեսով ու քննարկումներով։ 

Տեսանյութն ուղեկցող գրառման մեջ Արոնյանը նշում է. «Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտության աղբյուրը, եւ այս բրենդի հետ ես ունեմ նույն պատվի զգացումը։ Ինձ համար շատ հաճելի է, երբ Jardins d’Arménie բրենդը հիշատակվում է իմ անվան կողքին: Այն ինձ համար իմ երկրի, մեր ազգի, Արարատյան հարթավայրի գեղեցկությունն է մարմնավորում: Ուրախ եմ լինել այս ճանապարհի ու լյուքս բրենդի մի մասը, որը լավագույնս արտացոլում է մեր ժառանգությունը եւ հայկական ստեղծագործ վարպետությունը ներկայացնում աշխարհին»։

Թեեւ Արոնյանը հրապարակման մեջ պաշտոնական հայտարարություն չի արել, շատերի համար այն արդեն հուշում է հնարավոր համագործակցության մասին, որ շախմատի լեգենդը Jardins d’Arménie բրենդիի բրենդ ամբասադոր է ներկայանում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Levon Aronian (@levonaronian)


Jardins d'Arménie-ն  միջազգային շուկայում հայտնվել է բոլորովին վերջերս՝ վաճառքի մեկնարկը տալով Մոնակոյում իշխան Ալբերտ 2-րդի ու բարձրաստիճան այլ հյուրերի  մասնակցությամբ։ Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում էլ Opéra Garnier-ում ներկայացված է եղել հայկական THE MUSE, powered by Jardins d’Arménie հավաքածուի ցուցադրության ընթացքում: Jardins d’Arménie-ն ներկայացել է որպես ստեղծագործական մուսա THE MUSE-ի համար:

Կարդալ ավելին

Quality Sign BW