×


Երկխոսում են Սարգիս Բաբայանի եւ Գեղամ Աբրահամյանի քանդակները

“Ալբերտ եւ Թովե Բոյաջյան” ցուցասրահում մինչեւ մայիսի վերջ “Երկխոսություն” խորագրի ներքո կցուցադրվեն երիտասարդ քանդակագործներ Սարգիս Բաբայանի եւ Գեղամ Աբրահամյանի 25-ից ավելի աշխատանքները, որոնք նրանց` վերջին երեք տարվա ընթացքում կուտակած փորձի եւ ապրելակերպի արտահայտումն են:

"Երկխոսություն" խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես է եկել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը.“Իզուր չէ, որ այս արվեստագետները միասին են ներկայանում: Իհարկե, նրանց աշխատանքները տարբերվում են միմյանցից, բայց երկուսն էլ բարձր որակ են ներկայացնում: Ուզում եմ, որ ապագայում նրանք շարունակեն իրենց գործունեությունը”:

Քանդակագործներ Սարգիս Բաբայանը եւ Գեղամ Աբրահամյանը


Սարգիսն ու Գեղամը վաղեմի ընկերներ են, միմյանց ճանաչում են դեռ Թերլեմեզյանի անվան քոլեջից, հետո էլ միասին սովորել են Գեղարվեստի ակադեմիայում: Այսօր տղաները մագիստրատուրայի ուսանողներ են:

"Երկխոսություն" խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


“Ինչպես Նիցշեն էր ասում, ամենաամուր թելերն անտեսանելի թելերն են, որոնցով էլ կապված ենք միմյանց. մտերիմ ենք”,-ասել է քանդակագործներից Գեղամ Աբրահամյանը: Խոսելով ստեղծագործական ընթացքի մասին` նա նշել է, որ մեկ քանդակի վրա աշխատանքը կարող է անչափ երկար տեւել, կարեւորը պայծառակերպության պահն է. “Այդ վայրկյանների մեջ ես գտնում այն, ինչ տարիներով որոնում ես”:


Սարգիս Բաբայանն ու Գեղամ Աբրահամյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել են, որ ոգեշնչվում են բնությունից, գույներից, հոգեւոր արժեքներից: Նրանք մասնակցել են 30-ից ավելի անհատական եւ խմբակային ցուցահանդեսների: Սարգիսը պատրաստվում է մայիսի 30-ին մեկնել Բելառուս` մասնակցելու սիմպոզիումի:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport