×


Զառա Արամյան.«Բժիշկն ինձ ասաց` «Ձեր անոթները Ձեզ նման էին»»

«Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Զառա Արամյանը երեկ տեղափոխվել է «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոն, որտեղ էլ նրան սրտի զոնդավորում են արել: Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում Զառան ասել է` թեեւ իրեն փոքր-ինչ թույլ է զգում, բայց արդեն տանն է:

Զառա Արամյանը


«Որոշ ժամանակ ցավեր ունեի սրտիս կողմում: Հերթական անգամ ինձ վատ զգալով` բժշկի դիմեցինք, ու ասացին, որ պետք է անհապաղ զոնդավորեն: Փառք Աստծո, առայժմ վիրահատական միջամտություն հարկավոր չէ»,-պատմել է դերասանուհին:

Զառայի խոսքով` միայն ամուսնու ստորագրությամբ են իրեն թույլ տվել տուն գալ. «Թեեւ հիվանդանոցում ինձ շատ լավ էին վերաբերվում, սակայն հարազատ տան պատերն ու ձագուկների ներկայությունն ուրիշ է»:

Զառա Արամյանն` ամուսնու հետ


Հաղորդավարուհին նշել է, որ հիվանդանոցում նույնսիկ կատակել է.«Երբ բժիշկն ասաց` «Ձեր անոթները Ձեզ նման էին», ես հարցրի` համո՞վ, ասաց, թե ոչ, նուրբ եւ գեղեցիկ:)»:

Զրույցի վերջում նա շնորհակություն հայտնեց բոլորին, ովքեր զանգահարել, գրել ու հետաքրքրվել են իր առողջական վիճակով:

BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում եւ առողջություն է մաղթում Զառա Արամյանին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Զառա Արամյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW