×


Էդգար Ռոստոմյան.«Արդեն փոքրիկի մասին մտածելու ժամանակն է»

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած նախկին “Armenoids” խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ առաջիկայում ինքն ու կինը՝ մոդել-դերասանուհի Նադեժդա Հովհաննիսյանը նորությունների պակաս չեն ունենա, քանի որ այս շրջանում ապրում են բուռն ստեղծագործական կյանքով:

Նադեժդա Հովհաննիսյանը եւ Էդգար Ռոստոմյանը


Էդգարը պատմել է, որ ամերիկյան հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող “Ray Donovan” սերիալում մարմնավորում է հայ տղայի.«Առաջարկը ստացել եմ “Sony Pictures”-ի կողմից, ծանոթանալով սցենարին` համաձայնեցի հանդես գալ Մինասյան եղբայրներից մեկի կերպարում: Խաղացել եմ Անջելինա Ջոլիի հայրիկի` Ջոն Վոյթի հետ: Այս նախագիծն արդեն «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել, ինչի համար կրկնակի հպարտ եմ»:

Նա չի դադարում զբաղվել նաեւ սիրելի գործով.«Իմ կյանքում երաժշտությունը շատ առաջնային ու կարեւոր տեղ է զբաղեցնում: Ոչ մի պահ դադար չեմ առել: Այժմ նոր երգեր ենք ձայնագրում, որոնք շուտով կներկայացնեմ հանրությանը»:

Նադեժդա Հովհաննիսյանը, Շավո Օդաջյանը եւ Էդգար Ռոստոմյանը


Էդգարից տեղեկացանք, որ կինը նույնպես աշխատանքային գերզբաղվածություն ունի. «Ինքն ինձ է օգնում, ես՝ իրեն: Առաջարկներ ունի հանդես գալ նոր ֆիլմերում եւ ռեալիթի շոուներում: Շատ գործ կա անելու»:

Զույգն, ապրելով Հայաստանից շատ հեռու, կարոտում ու ամեն պահ հիշում է հայրենիքը. «Ամենքին ու ամեն բան կարոտել ենք: Շատ կցանկանայինք Համահայկական 6-րդ խաղերի ժամանակ այդտեղ լինել, այն մեզ համար շատ խորհրդանշական է. առաջին անգամ այս խաղերի շրջանակում ենք ծանոթացել ու սիրահարվել միմյանց»,-ասել է Էդգարը:

Նադեժդա Հովհաննիսյանը եւ Էդգար Ռոստոմյանը


Խոսելով ընտանիքի համալրումից` երաժիշտ-դերասանն ասել է, որ ուրախալի լուրն իրենց երկար սպասեցնել չի տա. «Կարծում ենք` արդեն փոքրիկի մասին մտածելու ժամանակն է: Առաջ Աստված, ինչպես կամենա: Հուսանք` շուտով ուրախանալու առիթ կունենանք»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էդգար Ռոստոմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW