×


Էդգար Իգիթյանի պսակադրության լուսանկարները եւ հարսի զգեստը նախապես չտեսնելու որոշումը

BRAVO.am-ը պատմել է, որ այսօր Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի է ունեցել դերասան Էդգար Իգիթյանի պսակադրությունը: Մենք լուսանկարել ենք արարողության հետաքրքիր դրվագներն, իսկ մինչ այդ նաեւ հասցրել ենք զրուցել փեսայի հետ:):

Էդգարն ու Լուսինեն որոշել են չպահպանել հայկական հարսանիքների ավանդական երթուղին` մասնավորապես հրաժարվելով պսակադրությանը հաջորդող ռեստորանային խնջույքից:

Էդգար Իգիթյանի պսակադրությանը


Դերասանը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ մինչ հարսանիքը չի տեսել կնոջ ընտրած հարսի զգեստը:):

Զույգը պսակադրվել է Էդգարի մանկության ընկերոջ` Հայկ Արզումանյանի քավորությամբ: Վերջինս դիզայներ Արփինե Կոշտոյանի ամուսինն է:

Էդգար Իգիթյանի պսակադրությանը


Նրանք իրենց միությունը հարազատների եւ գործընկերների հետ նշելու համար ընտրել են ֆուրշետի տարբերակը եկեղեցու բակում, որից հետո մեկնել են մեղրամսի:

«Չցանկացանք խնջույք անել, քանի որ ես ավելի հանգիստ միջավայր եմ սիրում: Կարծում եմ` հարսանիքը երկու հոգու համար է, եւ պետք է անել այնպես, ինչպես նրանք կցանկանան: Ճամփորդությունն ընտրելով` նաեւ կհանգստանանք»,- նշել է Էդգարը:

Էդգար Իգիթյանի պսակադրությանը


Ի դեպ, զույգն առաջին անգամ հանդիպել է երեք տարի առաջ, իսկ ծանոթացել են սոցիալական ցանցի միջոցով.«Ինձ հետաքրքրեց, որ զբաղվում է սպորտով, քանի որ այդ ժամանակ այնքան էլ շատ չէին աղջիկ ֆիտնես-մարզիչները: Սկսեցինք շփվել մի քանի ամիս: Եվ օրերից մի օր որոշեցինք հանդիպել: Նրա հայացքը, աչքերը միանգամից գրավեցին ինձ: Նա այն մարդն էր, ում մինչ տեսնելը հենց այդպիսին էլ պատկերացում էի: Քանի որ լուրջ աղջիկներին լուրջ եմ վերաբերվում, պատասխանատվությունը մեծացավ: Հասկացա` ինձ ժամանակ է պետք: Իսկ դադարից հետո արդեն պետք էր հարաբերություններն ավելի լրջացնել»,-պատմել է դերասանը:

Անդրադառնալով նախահարսանեկան եռուզեռին` Էդգարն ասել է, որ վերջին օրերին շատ խառը գրաֆիկ է ունեցել.«Նկարահանումներ, նոր բնակարանի աշխատանքներ, հարսանիքի նախապատրաստություն: Այնքան զբաղված էի, որ նույնիսկ օրեր են եղել` չեմ տեսել Լուսինեին»:

Էդգար Իգիթյանը` կնոջ հետ


Հարսանեկան ճամփորդության համար զույգը ընտրել է Հունաստանի Կրետե կղզին:

BRAVO.am-ը շնորհավորում է Էդգարին եւ Լուսինեին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW