Էմիլ Գալստյանն ու “Շանթ”-ի “Քաղաքում”, “Բանակում” սերիալներից հայտնի Համբարձումը բնավորությամբ եւ աշխարհայացքով միմյանցից բացարձակ տարբեր մարդիկ են: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանը` հավելելով, որ այնուամենայնիվ, նորմալ է վերաբերվում, երբ փողոցում բազմաթիվ անծանոթներ, իրենց նույնացնելով, դիմում են սիրված կերպարի անվամբ:):
Էմիլ Գալստյանը եւ Անաիս Սարդարյանը
Մեր հարցին, թե պլանավորում է արդյոք հետագայում էլ հանդես գալ կատակերգական դերերով, նա պատասխանել է, որ ապագայի մասին խոսել չի սիրում.“Երբ ժամանակը գա, կտեսնենք: Այժմ հստակ որեւէ առաջարկ չունեմ եւ չեմ կարող կանխատեսումներ անել”:
Էմիլ Գալստյանը` "Քաղաքում" սերիալի նկարահանումներին
Բացի հեռուստասերիալներից, Էմիլ Գալստյանը հանդես է գալիս թատրոնում: Այժմ դերասանը զբաղված է նոր մոնոներկայացման փորձերով, որին կանդրադառնանք առաջիկայում.“Առաջին անգամ բեմ բարձրացել եմ 6 տարեկանում` “Մեր մանկության պոեմ”-ում մարմնավորելով գլխավոր հերոսի մանկությունը: Հիմա արդեն դժվարանում եմ հիշել, թե ինչ զգացողություններ եւ ապրումներ եմ ունեցել այդ ժամանակ”:
Էմիլ Գալստյանը եւ Անաիս Սարդարյանը
Տեւական ժամանակ է` լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նրա եւ խաղընկերուհու` Անաիս Սարդարյանի հավանական սիրավեպն է: Հետաքրքրվեցինք, թե երբ եւ ինչպես է սկիզբ առել նրանց ընկերությունը.“Չենք ուզում հանրային դարձնել մեր անձնական կյանքը: Երբ մեր հարաբերությունները խորանան, ինքներս կխոսենք այդ մասին”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմիլ Գալստյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: