×


Էմմայի \"տարօրինակ\" 27-ամյակը, Արտավազդի թանկարժեք նվերը եւ Մերիի պահանջը :)

Նոյեմբերի 3-ը տոնական էր ոչ միայն Վաչե Թովմասյանի համար. հաղորդավարներ Արտավազդ Ամիրյանը, Մերի Ներսիսյանը եւ երգչուհի Էմմա Ասատրյանը եւս երեկ բազմաթիվ բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ են ստացել, բայց ոչ թե ամուսնության, այլ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:):

Արտավազդ Ամիրյանը


Արտավազդ Ամիրյանն ամեն տարի առաջինն ինքն է շնորհավորում եւ շնորհակալություն հայտնում մայրիկին, 28-ամյակն էլ բացառություն չի եղել.“Տարեդարձս եւ Ամանորը միշտ նույն կերպ եմ նշում. նախ` ընտանիքիս հետ, հաջորդ օրն էլ` գործընկերներիս եւ մտերիմներիս”: 

Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս անգամ ծնունդը նշել է Անի Ամիրյանի տանը` նորածին զարմուհու` Մարտայի հետ.“Քույրիկիս դուստրն իմ ամենամեծ ու թանկարժեք նվերն է:)”:

Էմմա Աստարյանին 27-ամյակի առթիվ առաջինը հեռախոսազանգով շնորհավորել է ընտրյալը, իսկ արդեն առավոտյան նա գեղեցիկ ծաղկեփունջ է ստացել հայրիկի` Արթուր Ասատրյանի եւ եղբոր` փոքրիկ Արթուր Ասատրյանի կողմից:):

Էմմա Ասատրյանը


“Արդեն 3-րդ օրն է` հարբուխը հրաժեշտ չի տալիս ինձ: Հիվանդ են նաեւ ընտանիքիս անդամները: Ինչ արած, տարօրինակ ծնունդ էր”,-մեզ հետ զրույցում նշել է հոբելյարը եւ հավելել.“Մանկուց կարծել եմ, որ այդ օրը պետք է հրաշք լինի, որն ինձ անսահման կերջանկացնի: Առհասարակ, բավական զարգացած կանխազգացում ունեմ: Բայց արի ու տես, որ հենց նոյեմբերի 3-ին այն ինձ միշտ խաբում է:)”:

Իր յուրահատուկ տարեդարձերից երգչուհին առանձնացրել է մեկը.“Անցած տարի, երբ, չգիտես ինչու, դարձյալ հիվանդ էի, մայրական կողմից պապիկս էր փոքրիկ տորթով հյուր եկել: Նա նաեւ իմ ավագ ընկերն էր: Վերջին ծնունդս էր, որ միասին անցկացրինք: Հիմա եմ հասկանում` այն ամենաերջանիկն է իմ կյանքում”: 

Հարազատների, ընկերների եւ մտերիմների կողմից սիրված լինելը նա մեծ պարգեւ է համարում, նաեւ մեկ երազանք ունի.“Եթե Աստված կամենա, թող այն իրականանա: Մյուս տարի տարեդարձիս մասին խոսելիս այդ մասին կբարձրաձայնեմ: Գուցե լուսանկարներ էլ տեղադրենք”:

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


Մերի Ներսիսյանն այս տարի ծննդյան տարեդարձը նշել է երկու օր.“Ամուսինս եւ էվան ինձ համար անակնկալ էին պատրաստել. առավոտյան խնդրեցին տաք հագուստ վերցնել եւ նստել մեքենան: Միասին գնացինք Ծաղկաձոր: Շատ լավ օր անցկացրինք, եւ քանի որ հոգնել էինք, շուտ քնեցինք: Կեսգիշերին ամուսինս արթնացրեց` խմիչքը ձեռքին:)”:

“Առավոտ լուսո”-ի հաղորդավարուհու տոնական օրը սկսվել է պատարագով, որին հաջորդել է ընտանիքի հետ հաճելի զբոսանքը. “Գեղեցիկ բնություն, լավ երաժշտություն…Նման պահերին ուզում ես կանգնեցնել ժամանակն ու վայելել այն”:

Կյանքի տարբեր փուլերում Մերին տարբեր կերպ է նշել տարեդարձը: Ինչպես պատմել է` մանկության ու դպրոցական տարիներին ծնողներն իր համար իսկական տոն են կազմակերպել.“Երբ առաջին դասարանում էի սովորում, մայրիկս մեր տուն էր հրավիրել բոլոր դասընկերներիս` մոտ 30 երեխա: Ֆանտաստիկ ծնունդ էր: Աղջկաս ծնվելուց հետո մի տեսակ էլ չեմ կարեւորում իմ ծննդյան օրը, երեւի ժամանակավոր է”:

Մերի Ներսիսյանը` դստեր հետ


Նրա հիշողության մեջ տպավորվել է տարեդարձերից եւս մեկը.“Փոքր էի, մայրիկս մի քանի օրով մեկնել էր արտերկիր: Նրա բացակայությունը համընկավ ծննդյանս օրվա հետ, հյուրեր չունեի, շատ էի տխրել, հետո որոշեցի ինքս կազմակերպել իմ տոնը. հայրիկս հետ սկսեցինք զանգահարել մեր բարեկամներին` պահանջելով մեկ ժամից գալ ու անպայման նվերով: Դրանից հետո մեր տանն ասեղ գցելու տեղ չկար, իսկ ես գոհ ու երջանիկ էի:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտավազդ Ամիրյանի, Էմմա Ասատրյանի եւ Մերի Ներսիսյանի արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW