Ներկայացնում ենք փետրվարի 8-ից 14-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Նկարում ենք գիրք» երազանքների մասին
«Штудия» արվեստանոցը 5-ից 10 տարեկան երեխաներին հրավիրում է ստեղծել սեփական երազանքների գիրքը: Մասնակիցները դասի ընթացքում կզարգացնեն իրենց երեւակայությունը, շա՜տ կերազեն, կքննարկեն՝ ինչու են այդքան հարկավոր երազանքները, կհորինեն եւ կստեղծեն գիրք-խաղալիք:
Փետրվարի 8, ժամը 12:00
Տարիք՝ 5-10
Տոմսերի արժեքը՝ 7000 դր. (4 պարապմունքի աբոնեմենտ՝20000 դր.)
Հասցե՝ Չայլախյան 89
Նախապես գրանցվել՝ այս հղումով
Տիկնիկագործության վարպետության դաս
«Լուսափթիթ թաթիկներ» կենտրոնը երեխաների համար նախաձեռնել է տիկնիկագործության վարպետության դաս, որը կանցկացվի ջերմ ու ստեղծագործ միջավայրում:
Փետրվարի 8, ժամը 13:00
Տարիք՝ 5+
Գինը՝ 3000 դր.
Հասցե՝ Երվանդ Քոչար 17
Գրանցման համար՝ 096306160, 044306160 կամ այս հղումով
Ազգային նվագարանների վարպետաց դաս
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Կարին» նվագախմբի երաժիշտների՝ ազգային նվագարանների վարպետության դասը, որի ընթացքում կներկայացնեն մեր ազգային գործիքների պատմությունը՝ սկսած դրանց ծագումնաբանությունից մինչեւ ժամանակակից կիրառությունը:
Փետրվարի 11, ժամը 19:00
Տարիք՝ 13+
Մուտքն ազատ է
Հասցե՝ «Նարեկացի» արվեստի միություն, Վարդանանց 16/1
Մանրամասները՝ այս հղումով
Լեռներով գավաթ
«ArtLav» արվեստանոցը հրավիրում է մասնակցել վարպետության դասի, որի շրջանակում կունենաք հնարավորություն պատրաստել ձեր սեփական կավե բաժակը՝ զարդարված լեռների պատկերներով՝ օգտագործելով սգրաֆիտո տեխնիկան:
Փետրվարի 9, ժամը 12:00
Տարիք՝ 12+
Տոմսերի արժեքը՝ 10000 դր.
Հասցե՝ Այգեձոր 54/2
Նախապես գրանցվել՝ այս հղումով
Գրաֆիկայի եւ նկարազարդման վարպետության դաս
Lan_Yerevan արվեստանոցը կանցկացնի գրաֆիկայի եւ նկարազարդման վարպետության դաս: Երեխաները կուսումնասիրեն ժամանակակից համաշխարհային գծանկարչությունը, կկարդան գրքեր պատկերների միջոցով եւ կստեղծեն իրենց սեփական պատմությունները:
Փետրվարի 9, ժամը 12:00
Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 6500 դր.
Հասցե՝ Թումանյան 35
Նախապես գրանցվել՝ այս հղումով
«Եկեք խոսենք գույների լեզվով» նկարչության բաց դաս
Այս անգամ մասնակիցները ծանոթանալու են ջրաներկի կախարդական աշխարհին, բացահայտելու են գույների լեզուն, ստանալու են անհատական խորհրդատվություն, ստեղծագործելու են ինքնաբուխ եւ առանց սահմանների՝ իրենց հետ տանելով իրենց իսկ վրձնած նկարները:
Փետրվարի 10, ժամը 16:00-17.30
Տարիք՝ 5+
Տոմսերի արժեքը՝ 1000 դր.
Հասցե՝ Չարենց 68, Ազգային առաջնորդության ինստիտուտ
Նախապես գրանցվել՝ այս հղումով կամ զանգահարելով՝ 094 417786
ՕՊԵՐԱ եւ ԲԱԼԵՏ
«Չիպոլինո»
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով /ՌԴ եւ ԲՀ արվեստի վաստ. գործիչ/
Բեմադրության եւ զգեստների նկարիչ՝ Վալերի Լեւանտալ /ՀԽՍՄ ժող. նկարիչ/
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Փետրվարի 14, ժամը 19:00
Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 5000-12000 դրամ
Հասցե՝ Թումանյան 54
Գնել տոմս՝ այս հղումով
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» ստվերախաղ՝ համանուն պատկերապատման մոտիվներով:
«Էնկի» ստվերների շարժական թատրոն
Փետրվարի 8, ժամը 17:00
Տարիք՝ 6+
Մուտքավճարը՝ 5000 դրամ (ներառյալ շրջայցը), 3500 դրամ (առանց շրջայցի)
Հասցե՝ Մուրացանի փող., 79 շենք, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
«Դավիթը եւ կախարդական մատյանը»՝ պատմական, ուսուցողական, երաժշտական, ինտերակտիվ նոր ներկայացում։
Երգի պետական թատրոն
Փետրվարի 8, ժամը 17:00
Տարիք՝ 5+
Հասցե՝ Խանջյան 13/1
Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Շրջված երազ»
Հանրահայտ անգլիացի մանկագիր Դոնալդ Բիսեթի պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի յուրօրինակ մի աշխարհ։
Փետրվարի 10, ժամը 19:00
Հ. Մալյանի անվան թատրոն
Հասցե՝ Վարդանանց 18 / մուտքն Արամի փողոցից
Տոմսերի արժեքը՝ 1500 դր
Տարիք՝ 5+
Գնել տոմս՝ +374 10 540296
«Մենք ենք, մեր Թումանյանը» բեմականացված ընթերցում
Թումանյանական ամիսը Մալյանի անվան թատրոնում որոշել են բացել այս հետաքրքիր ընթերցմամբ, որն ամբողջությամբ բացահայտում է Հովհաննես Թումանյանին եւ տեղափոխում նրա աշխարհ։
Հ. Մալյանի անվան թատրոն
Փետրվարի 12, ժամը 19:00
Տարիք՝ 6+
Հասցե՝ Վարդանանց 18/մուտքն Արամի փողոցից
Տոմսերն ամրագրելու համար` +374 10 540296
«Թզուկի երգը»
Բեմադրիչ՝ Տիգրան Զահալյան
Նկարիչ՝ Ա. Սարգսյան
Ազգային տիկնիկային թատրոն
Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին եւ 14:00
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովա 4
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Բարկանո՞ւմ ես»
«Բարկանո՞ւմ ես» ներկայացումը ողջ ընտանիքի համար է: Ամեն տարիքի հանդիսատես կգտնի իրեն հետաքրքրողն ու զվարճալին: Ներկայացումը 2 գործողությամբ է: Առաջին գործողությունը Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթն է, երկրորդը՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»:
Համազգային թատրոն
Փետրվարի 8, 9, ժամը 16:00
Տարիք՝ 0+
Հասցե՝ Ամիրյան 26
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
«Ձախորդ Փանոսի կտակը»՝ ըստ Հ․ Թումանյանի համանուն հեքիաթի:
Բեմադրիչ՝ Գառնիկ Սեյրանյան
Բեմանկարիչ՝ Աշոտ Համբարձումյան
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Փետրվարի 8, ժամը 14:00
Տարիք՝ 7+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 եւ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: