Քիմ Քարդաշյանն Ինստագրամում կիսվել է «Ոչ ոք դա չի ուզում» սերիալի մասին իր տպավորություններով՝ սխալմամբ նշելով օսկարակիր Էդրիեն Բրոուդիին, մինչդեռ հեռուստանախագծում նկարահանվում է նույն ազգանվամբ մեկ այլ դերասան՝ Ադամ Բրոուդին:
Շփոթմունքի շնորհիվ Էդրիենի էջում իսկական իրարանցում է առաջացել, դե, իսկ դիտելիությունն էլ անսահման մեծացել: «Բրուտալիստը» ֆիլմի համար «Օսկար»-ի առաջադրված դերասանը Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ խոստովանել է, որ վերջերս ինստագրամյան իր էջն անհավանական ակտիվություն է ձեռք բերել:
«Նա պայթեցրել է էջս»,- կատակով ասել է Էդրիեն Բրոուդին:
Սակայն Քարդաշյանը միակը չէ, որ շփոթել է դերասաններին: Բրոուդին կատակել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին սերիալի պրեմիերայից հետո իրեն սկսել են առավել շատ ճանաչել:


×
1,750





