Էմմին այսօր դառնում է 29-ը տարեկան: Երգչուհին քիչ առաջ BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան տարեդարձի կապակցությամբ առաջին շնորհավորանքը ստացել է սիրելիից.“Կեսգիշերին ինձ տուն ճանապարհելիս ընկերս գեղեցիկ անակնկալ մատուցեց` մեծ փուչիկներ, գեղեցիկ տորթիկ ու նվեր”:
Էմմին
Թե ինչ նվեր է ստացել հոբելյարն ընտրյալից, գաղտնիք է, Էմմին միայն նշել է, որ իր համար տոնական այս օրն անցկացնելու է ընկերոջ հետ ու նրա ծրագրի համաձայն :):
Երգչուհին ասել է, որ զանգահարել է մայրիկին` Նադեժդա Սարգսյանին, ով այժմ գտնվում է Գերմանիայում.“Շնորհակալություն հայտնեցի, որ ես կամ”:
Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը
“Ծննդյանս օրը հիմնականում հավաքվում ենք մեր տանը: Հիշարժան է 4 տարի առաջ կազմակերպված խնջույքը. հրավիրել էինք դիջեյ, ստեղծել էինք բոլոր պայմանները, որ հյուրերն իրենց ազատ զգան: Մինչեւ առավոտ ուրախացել ենք”,-նշել է Էմմին:
Էմմին
Երգչուհին չի սիրում առանձնացնել նվերներն ու շնորհավորանքները, որոնք ստացել է ընկերներից, գործընկերներից եւ երկրպագուներից. “Ինձ համար կարեւորն այն է, որ այդքան բարի ու ուշադիր մարդկանցով եմ շրջապատված, սիրում ու սիրված եմ”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` Էմմիին մաղթելով հաճելի օր ու նորանոր հաջողություններ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արթուր Հովակիմյանի եւ Էմմիի անձնական արխիվից, Top լուսանկարը` Արտյոմ Tyoms Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: