«Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա մեր մայրաքաղաքում: Համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 
Էստոնական երգչախումբը հայերենով կկատարի հատվածներ Կոմիտասի պատարագից: Այս ծրագիրը նախորդ տարի երգչախումբը կատարել է Տալլինի Սուրբ Հովհաննես տաճարում` «Քեզ հետ Հայաստան» միջոցառումների շրջանակում:
Կհնչեն նաեւ Մարտ Սաարի, Ալեքսանդր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգարդի, Ջովանի Բոնատոյի, Գալինա Գրիգորեւայի, Ջեյմս Մաքմիլանի, Միխաել Պերտորիուսի ստեղծագործություններից:
BRAVO.am


×
6,129






