Հայկական շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցչի կարծիքն աղի բլիթի ու իրենց տեսած երազների մասին BRAVO.am-ն արդեն ներկայացրել է: Սիրո տոնի ու սիրային հարցերի շուրջ մեզ հետ զրուցել է նաեւ Էրիկը:
Էրիկն ու Անդրեն
Որպես հայ` Էրիկը նախընտրում է հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգսի տոնը` չմերժելով միջազգային տարածում գտած Սուրբ Վալենտինի օրը. “Սիրո տոն կարող է լինել ամեն օր”:
BRAVO.am-ին Էրկը պատմել է, որ աղի բլիթ երբեք չի կերել, բայց շատ ընկերներ ունի, որոնք կերել ու տեսել են իրենց սիրելիին. “Հավատում եմ: Ուրեմ մի բան կա, եթե չլիներ, չէին խոսի...”:
Անդրադառնալով իր սիրային հարցերին`Էրիկը նշել է, որ 2012-ի համար որեւէ իրադարձություն իր կյանքում չի պլանավորել. “Բայց, երբ որոշեմ խոսել այդ մասին, առաջինը զրուցակիցս BRAVO.am-ը կլինի:)”:
Էրիկը
Հանուն սիրո երգիչը պատրաս է ամեն ինչի. “Ոչ ոք չգիտի` հանուն սիրո տվյալ պահին ինչ կանի... Երեւի ամեն ինչ էլ կանես. եթե սիրում ես, ամեն ինչ մոռանում ես ու հանուն այդ սիրո պատրաստ ես ամեն ինչի”:
Էրիկը դժվարանում է մտաբերել ամենաօրիգինալ սիրո խոստովանությունը, որ երբեւէ արել է. “Շատ անգամ` կլինի սեր ծնողի, թե սիրած էակի հանդեպ, ցույց չեմ տալիս: Ես այն մարդկանցից եմ, որոնք ավելի շատ սիրում են, քան խոսում այդ մասին”: Սիրած էակի հետ երգիչը պատրաստ է ամենատարբեր խենթությունների.“Սիրելիի հետ հետաքրքիր է:)”:
Անդրեն, Էրիկն ու դերասանուհի Գայանե Ավետիսյանը
Ի դեպ, Էրիկն օրերս է վերադարձել Շարմ էլ Շեյխից, որտեղ մեկնել էր “10+10”-ը նախագծի մյուս մասնակիցների հետ: Երգչի հետ հանգստանալու էին մեկնել նաեւ Անդրեն, Rippi-ն, Սոնա Շահգելդյանն ու նախագծի այլ մասնակիցներ: BRAVO.am-ին երգիչը տրամադրել է լուսանկարներ Շարմ էլ Շեյխում անցկացրած օրերից, որոնք եւս առաջարկում ենք դիտել:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էրիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: