BRAVO.am-ն օրեր առաջ ներկայացրեց հայ եւ արտասահմանցի հայտնիների` 2012-ին սպասվելիք հնարավոր ամուսնությունները:): Ապագա հարս ու փեսայի կարգավիճակում են Մարիաննա Հովհաննիսյանն ու Արման Մանուկյանը, Արամեն եւ Աննա Թովմասյանը, Արեւիկ Ալավերդյանն ու Հայկ Շահբազյանը, Անուշիկ Ալավերդյանն ու Ալեքսանդր Մայիլյանը, Խորեն Լեւոնյանն ու Լիլիթը, Լանա Խաչատրյանն ու Տիգրանը, “Armenoids”-ի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն ու Նադեժդա Հովհաննիսյանը, Շպռօտն էլ է ընտանիք կազմելու ցանկություն հայտնել:):
Նազենի Հովհաննիսյանը (Լուսանկարը` El Style ամսագրի )
Հավերժ սեր ենք ցանկացել իրենց կեսերին գտած հայտնիներին, ինչպես նաեւ մաղթել, որ 2012-ին իրենց միակին գտնեն նաեւ Նազենի Հովհաննիսյանը, Հասմիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Էմմին, Աննա Խաչատրյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Լուսինան, Անդրեն, Գարիկը, Միշոն, Քիմ Քարդաշյանը եւ ուրիշներ:):
Նշենք, որ “Նրանք ամուսնանալու են 2012-ին” նյութն այս պահի դրությամբ գրանցել է մոտ 10.400 դիտում: BRAVO.am-ի ընթերցողները մասնակցել են նաեւ հրապարակման մեջ տեղադրված հարցմանը:
Քվեարկության արդյունքները
Եվ այսպես, ներկայացնում ենք “էլ ո՞վ կցանկանայիք, որ ամուսնանար այս տարի” հարցման արդյունքները: Այս պահի` հունվարի 16-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 2832 մարդ: Առաջատարը դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն է: BRAVO.am-ի ընթերցողներից 904 հոգի ցանկանում է, որ 2012-ին պսակադրվի հենց Նազենին:):
Էմմին (Լուսանկարը` El Style ամսագրի )
Քիչ չեն նաեւ Հասմիկ Կարապետյանին հարսի զգեստով տեսնել ցանկացողները: Այս երգչուհուն ամուսնացնել է ուզում 801 ընթերցող:): Երրորդ հորիզոնականում էլ Էմմին է` 261 ձայնով: Գարիկին իր ամուսնու կարգավիճակում տեսել է 215 երկրպագուհի:), Սոֆի Մխեյանի ամուսնությանն է սպասում 167 ընթերցող:Լուսինային ու Անդրեին ամուսնացնել ցանկացող քվեարկողների թիվը համընկել է` 113 հոգի:):
BRAVO.am-ն անձնական կյանքում երջանկություն է ցանկանում շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին եւ ոչ միայն ;):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: