Ակրոբատ եւ պարուհի Թինա Քեյը նախորդ տարի ներկայացավ որպես երգչուհի՝ երկրպագուների դատին հանձնելով իր առաջին տեսահոլովակը, այս օրերին էլ զբաղված է դեբյուտային ձայնասկավառակի թողարկման աշխատանքներով: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ CD-ում ներառված կլինեն ռուսալեզու շանսոններ:
Թինա Քեյը
Պարզվում է՝ կրկեսի արտիստուհին ժամանակին ստացել է նաեւ երաժշտական կրթություն. նախ սովորել է Սպայի տան երաժշտական դպրոցում, ապա Երեւանի կոնսերվատորիայի ջազ-ոկալ բաժնում: Մեր հարցին՝ այնուամենայնիվ, չի վախենում հանրությանը նոր կարգավիճակում ներկայանալ, պատասխանել է.«Չեմ վախենում ռիսկի դիմել, փառք Աստծո, մինչ այսօր բոլոր ռիսկերս արդարացվել են: Ես սիրում եմ այն ադրենալինը, որը ստանում եմ անսպասելի քայլեր անելիս, երբ հետեւանքն ու արձագանքներն անկանխատեսելի են: Դա իմ աշխատանքի անբաժան մասն է»:
Թինա Քեյը՝ դստեր հետ
Թինան նախատեսում է տարվա ընթացքում տեսահոլովակ էլ նկարահանել. «Շատ եմ աշխատում: Ժամանակս երբեմն բավարար չի լինում բոլոր պատկերացումներս իրականացնելու համար: Առաջիկայում կլինի նաեւ պարային նորություն. նոր շոուներ եմ բեմադրում, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են՝ հագեցած տարատեսակ հնարքներով: Հուսամ՝ հանդիսատեսս կհավանի»:
Տեքստը՝ Աիդա Ղարիբյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Թինա Քեյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: