×


Իգլեսիասը պատմել է Կուրնիկովայի եւ երեխաների հետ իր հարաբերությունների մասին

43-ամյա Էնրիկե Իգլեսիասը երկվորյակներ Նիկոլասի եւ Լյուսիի ծննդից հետո ավելի բաց է դարձել հանրության համար՝ սոցցանցային իր էջերում հրապարակելով երեխաների լուսանկարները, իսկ լրատվամիջոցներին մանրամասներ պատմելով անձնական կյանքից: Նոր զրույցներից մեկում էլ կրկին անկեղծացել է փոքրիկների եւ 37-ամյա սիրելիի՝ Աննա Կուռնիկովայի մասին:

«Ինձ դուր է գալիս իմ նոր կյանքը: Հիմա ամեն օր աշխատանքից հետո ես իսկապես շտապում եմ տուն՝ տեսնելու Աննային եւ երեխաներին: Հայր դառնալով՝ սկսել եմ ավելի լավ հասկանալ ծնողներիս: Հնարավոր է՝ այս փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն երեխաների ծննդով, այլ նաեւ, որ 40-ն անցել եմ: Երեխաներիս դժվար է զվարճացնել, բայց երբ տեսնում եմ նրանց ժպիտները, ինձ երջանիկ եմ զգում: Երազում եմ նրանց համար լավ ընկեր դառնալ, հատկապես երբ կլինեն 12-ից 15 տարեկան»,-ասել է երգիչը:

Իգլեսիասի եւ Կուրնիկովայի երեխաները


Էնրիկեն կնոջ մասին ոչ պակաս ջերմ է արտահայտվել՝ նշելով, որ հիացած է նրա կենսուրախությամբ, խնդիրները հաղթահարելու կարողությամբ եւ անկախությամբ. «Մինչ Աննային հանդիպելը ես նույնիսկ չէի պատկերացնում, որ կարող եմ երկարաժամկետ հարաբերություններ ունենալ: Նախկինում որեւէ մեկին այսքան լուրջ չեմ վերաբերվել»:

Այնուամենայնիվ, ամուսնական թելերով կապվել զույգը չի շտապում:):

BRAVO.am
Աղբյուրը՝ Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW