×


Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքն ու կյանքում տիրող խառնաշփոթը:)

Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: «Էլենի օրագիրը» սերիալի հերոսուհին երկու կերպարով է հանդես եկել, ինչպես նշում է՝ շուտով տարբերվող նոր լուսանկարներ կներկայացնի.«Այս անգամ ծաղկած ծիրանենիներն են ու ես՝ հեքիաթային, գարնանային. ամեն ինչ հնարավորինս նուրբ եւ համեստ է։ Հաջորդիվ կտրուկ այլ բան ենք նախատեսում:)»:

Իննա Խոջամիրյանը


Դերասանուհուն լուսանկարել է Արմինե Ավագյանը, որի հետ աշխատում է «Շանթ» ՀԸ-ում.«Իմ մտերիմ ու հարազատ մարդկանցից է։ Ֆոտոշարքերի, վիզուալիզացիաների ու իլյուստրացիաների հարցում միատիպ ենք մտածում, անընդհատ նոր մտահղացումներ են առաջ գալիս, որոնք ժամանակի սղության պատճառով հետաձգվում են։ Այս անգամ ամեն բան ինքնահոսի գնաց՝ մոտ 2-3 օր առաջ որոշեցինք, շտապ-շտապ ընտրեցինք տարածքը, ոճը, հագուստն ու անցանք գործի։ Սա թերեւս սկիզբ դրեց մեր հետաքրքիր գաղափարները վերջապես իրականության վերածելուն»,-պատմել է նա:

Իննա Խոջամիրյանը


Անդրադառնալով այս շրջանում իր զբաղվածությանը, Իննան ասել է.«Փոքր-ինչ ծանրաբեռնված եմ` սերիալ, թեզի նախապատրաստություններ, TOEFL, մասնագիտական թրեյնինգներ, մի քիչ էլ սպորտ:): Փորձում եմ համատեղել, հաճելի խառնաշփոթ է։ Չեմ կարող հստակ ժամկետ ասել, թե երբ կավարտվի հեռուստանախագիծը, բայց վստահ եմ՝ դիտողին չենք հասցնի ձանձրացնել: Ամենասուր զարգացումները նոր են սպասվում:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ամին Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW