×


Իննա Խոջամիրյան. «Մի պահ էլ թաքուն նկարահանման հրապարակում հուզվեցի»

Իննա Խոջամիրյանի մոտ այժմ ճամպրուկային տրամադրություն է: «Էլենի օրագրի» ավարտից հետո դերասանուհին պատրաստվում է ամառային հանգստի մեկնել եւ վերականգնել ուժերը: BRAVO.am-ը անկեղծ զրույց է ունեցել Իննայի հետ, պարզել նաեւ` ինչպես է անցել սերիալի վերջին նկարահանման օրը եւ ինչու է հուզվել:

«Հեռուստասերիալն ավարտվեց հերոսների վերջին զանգով։ Նախավերջին սերիան, երբ հիմնական 4 հերոսները վթարի ենթարկվեցին՝ հեռուստադիտողին անակնկալի էր բերել, արձագանքը բուռն էր, չնայած՝ սպասելի: Բայց ամեն մի լավ սկիզբ պիտի իր լավ ավարտն ունենա, որպեսզի լավ ավարտը գեղեցիկ նորի սկիզբ դառնա,- մեզ հետ զրույցում անկեղծացել է դերասանուհին եւ հիշել իր վերջին զանգի օրը,- «Մենք եւս մեր վերջին զանգին այգում մի փոքր շրջեցինք, մեքենաներն արագ-արագ վարելով՝ վազանցքներ արեցինք: Մենք էլ `գրեթե մեծ մասս, արդեն սիրահարված էինք»:

Իննա Խոջամիրյանը


Նրա խոսքով` վերջին սերիայի սցենարը կարդալիս հուզվել է. «Մի պահ էլ թաքուն նկարահանման հրապարակում հուզվեցի: Հնարավոր է, ի համեմատ մեր այլ նախագծերի` «Էլենի օրագիրը» աննշան երկար տեւեց, բայց այնքան արագ սկսվեց, զարգացավ եւ ավարտվեց, որ դեռ անավարտության զգացողություն ունեմ»:

Դերասանուհին արդեն ծրագրել է ամառային հանգստի իր տարբերակը: «Օրեր առաջ մանրամասն պլանավորել եմ հանգիստս, պետք է հասցնել հանգստանալ եւ նոր ուժերով աշխատանքային սեզոնը բացել։ Չեմ ուզում մանրամասնել, բայց արդեն ընտրել եմ` որ երկիր եմ մեկնելու հանգստի: Առաջին բանը, որը մտածում էի կանեմ աշխատանքային դադարից հետո՝ մի լավ քնելն էր, բայց դեռ չեմ կարողացել»:

Իննա Խոջամիրյանը


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իննա Խոջամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW