Սուրբ Ծննդի նախօրեին Քորթնի Քարդաշյանը կիսվել է սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան ավանդույթով: Տատիկը՝ Հելեն Քարդաշյանը, հենց նրան է սովորեցրել բիշի թխել: Ամերիկյան լրատվամիջոցները տարածել են հայկական բլիթի բաղադրատոմսը:
Բիշին Քորթնին հյուրասիրելու է իր բազմանդամ ընտանիքի անդամներին եւ մտերիմներին:
Հայկական ավանդական բիշի քաղցրավենիքը Քարդաշյանը նկարագրել է որպես «բարակ ու խրթխրթան տապակած նրբաբլիթ, որի վրա չափազանց շատ շաքարի փոշի են ցողում»։
Դեռ 2009 թվականին նա այսպես է գրել բաղադրատոմսի մասին. «Տատիկը սովորեցրել է ինձ, ու ես մեր ընտանիքում միակ մարդն եմ, որը գիտի՝ ինչպես թխել այն: Այս ուտեստը նման է ֆրանսիական տոստի կամ տապակած խմորի: Այն այնքան համեղ է ու նաեւ գիրացնող»։
Քանի որ բիշի պատրաստելը բավական ժամանակատար է, Քարդաշյաններն այն թխում են հատուկ առիթներին: Խմորը երեկոյան պատրաստում է Քորթնին, իսկ հաջորդ առավոտյան քույրը՝ Քլոեն, օգնում է տապակել:
Քորթնին միակը չէ, ով շարունակում է ընտանեկան ավանդույթը։ 2019 թվականին նրա մայրը՝ Քրիս Ջենները, Ինստագրամում գրել էր. «Սա բիշի է՝ հայկական նախաճաշի քաղցրավենիքը, որն իմ սկեսուրն էր պատրաստում, իսկ հիմա Քորթին է յուրաքանչյուր տոնական նախաճաշի համար թխում մեզ համար: Շատ յուրահատուկ եւ համեղ են»։
Քարդաշյանների համար Հելեն Քարդաշյանի բաղադրատոմսը պահելը յուրահատուկ կապ է հայկական արմատների հետ: Քորթնիի համար այն եւս հատուկ նշանակություն ունի՝ նա ընտանեկան հիշողության պահապանն ու համերը փոխանցողն է:


×
156







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: