×


Ինչ թեմաներ են քննարկել հայտնի մայրերը մեկ սեղանի շուրջ

Երբ կանայք միասին հավաքվում են, քննարկվող թեմաներից մեկը մայրությունն ու երեխաներն են։ Գերմանիայում բնակվող բլոգեր Մերի Սարիկյանը երեկ համախմբել էր ներկա ու ապագա մայրերին՝ խոսելու մայրական թեմաների շուրջ, ինչպես նաեւ ներկայացնելու իր նոր՝ «Մայրիկի օրագիրը» գիրքը: Հյուրերի շարքում էին նրա ընկերուհիները, այդ թվում՝ շոու-բիզնեսում հայտնի մայրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

Առավոտյան կայացած փակ հանդիպմանը նրանք քննարկել են «աղջկական» հարցեր, սրճել են, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն էլ առողջ սնվելու եւ նիհարելու մասնագիտական խորհուրդներ է տվել.«Հետծննդաբերական շրջանում կանանց հուզող հարցերից մեկն արագ նիհարելն ու վերականգնվելն է։ Սա պետք է անել աստիճանաբար՝ չվնասելով մեր օրգանիզմը, որը վերականգնման փուլում է գտնվում։ Ուրախ եմ, որ մասնագիտական գիրք է թողարկվել, քանի որ մայրենի լեզվով դրա պակասն իսկապես կա»։

Նելլին եւ Իրինա Թովմասյանը


Դերասանուհի Լիա Զախարյանը դեռ չի մայրացել, բայց նրան հետաքրքրում են երեխաների խնամքի հետ կապված զրույցները, իսկ 5 երեխայի փորձառու մայր Գոհար Հարությունյանը կարեւորում է մասնագետների խորհուրդները։ Իր փորձից ելնելով՝ նշում է, որ միայն մայրական բնազդով հնարավոր չէ երեխաներին ճիշտ դաստիարակել.«Մեր ընտանիքում հասել ենք քույրեր-եղբայրներ «հակամարտության» փուլին։ Երեխաներիս հասկանալու համար ինքս օգտվում եմ գրքերից ու համացանցից, ուշադրությամբ լսում եմ մասնագետների վերլուծությունները»։

Քույրեր Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները վաղուց մտերիմ են Մերիի հետ. «Չնայած՝ տարբեր երկրներում ենք ապրում, բայց միշտ կապ ենք պահպանում, նաեւ ընտանիքներով իրար այցելում։ Մեր երեխաները հասակակից են, մանավանդ հղիության շրջանում շատ էիք իրար հետ քննարկումներ անում»,- պատմել է Արեւիկը։


Հղիության մասին իմանալուց հետո Մերին հաճախել է Մանհայմի ծնողների դպրոց, ուսումնասիրել մասնագիտական գրականություն եւ սկսել իր փորձով կիսվել. «Ուզում եմ ապագա մայրերին ասել, որ միայնակ չեն, գրեթե բոլորն ունենում են միանման մտահոգություններ եւ զգացմունքներ։ Հղիության հետաքրքրիր «ճամփորդությունը» կանայք միասին անցնելով, ավելի ինքնավստահ են դառնում։ Ապագա մայրիկը սկզբում զգում է, թե ինչպես է երեխան շարժվում որովայնում թիթեռի նման։ Մեկ օր էլ թիթեռնիկն այնքան ուժ է ունենում, որ մի հարվածով կնոջ ստամոքսից դուրս է բերում վերջին խմած կաթով սուրճն ու թխվածքաբլիթները»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW