×


Ի՞նչն է միավորել Գրիգոր Կյոկչյանին, Ինդիլային եւ “Վիա Գրա”-ին :)

Այն, որ ծովափնյա Յուրմալա քաղաքում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա Սոչիում եւ Հայաստանը կներկայացնի երգիչ, երգահան, «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Գրիգոր Կյոկչյանը, BRAVO.am-ը տեղեկացրել է: Մեզ հետ զրույցում նա հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մրցույթը հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր:

Գրիգոր Կյոկչյանը


Այս օրերին, սակայն, երգիչը զբաղված է մեկ այլ մրցույթով: Գրիգորը մեր երկիրը կներկայացնի Ավստրալիայում անցկացվող “The Global Sound”-ում.“Ժամանակին այս մրցույթին մասնակցել է Սիրուշոն` իր “Քելե-քելե” երգով, ինչպես նաեւ Բրունո Մարսը, Սեմ Սմիթը: Իսկ այս տարի ես մրցում եմ Ինդիլայի, “Վիա Գրա” խմբի աղջիկների եւ այլոց հետ”,-պատմել է նա:

Գրիգոր Կյոկչյանը


Գրիգորը հաղթանակի համար կպայքարի “Գնում ենք պարելու” երգով. “Ժյուրին ամեն երկրից ընտրում է, իր կարծիքով, տարվա ամենահետաքրքիր երգը, համացանցային քվեարկությամբ էլ որոշվում է հաղթողը: Մրցույթի նպատակն է հայտնի դարձնել տարբեր երկրների երիտասարդ կատարողներին”,-նշել է նա:

BRAVO.am-ը հաջողություն է մաղթում Գրիգոր Կյոկչյանին: Նրա օգտին կարող եք քվեարկել այստեղ:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Գրիգոր Կյոկչյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW