Հայտնի ամերիկացի հաղորդավար, հումորիստ եւ պրոդյուսեր Կոնան Օ`Բրայանը 2010 թվականի նոյեմբերից ամերիկյան TBS ալիքով հեռարձակվող «Conan» երեկոյան շոուի հաղորդավարն է: Հենց այդ շոուի ընթացքում հինգշաբթի օրը միլիոնավոր հեռուստադիտողներ զարմացել են` տեսնելով, որ վերջինս «Երեւան» գրառումով շապիկ է կրում: Շապիկի հեղինակը «Ara The Rat»-ն է:
Կոնան Օ`Բրայանը կրել է «Երեւան»-ի շապիկը
Կոնան Օ`Բրայանի օգնականը ազգությամբ հայ Սոնա Մովսիսյանն է: Հենց նա էր գնել շապիկը Կոնանի համար մի քանի ամիս առաջ: Հաղորդավարը որոշել է կրել շապիկն ու ուրախացնել հայազգի հեռուստադիտողներին:
Կոնան Օ`Բրայանն ու Սանդրա Բալոքը
Հեռուստադիտողների «ոչ հայազգի» մասը շտապել է որոնողական կայքերում թնտրել ու պարզել, ինչ է նշանակում հաղորդավարի շապիկին գրված գրառումը: Շատերը համոզված են եղել, որ սա նոր բրենդ է: Մինչ հայազգի հեռուստադիտողները ցնծացել են ուրախությունից, մնացածը զարմացած են մնացել: Այս ամենի մասին են վկայում թվիթերում բազմաթիվ հեղինակների գրությունները:
Կոնան Օ`Բրայանն ու Քրիստեն Ստյուարտը
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` ianyanmag.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: