×


Ինչպես կավարտվի «Պատվից առավելը» եւ ինչու գլխավոր դերակատարը ներկա չէր վերջին նկարահանմանը

BRAVO.am-ը պատմել է, որ «Պատվից առավել» սերիալը մոտենում է ավարտին: Նախագծի վերջին սերիան կցուցադրվի դեկտեմբերի 27-ին: Մեր լուսանկարիչը երեկ ներկա է եղել վերջին նկարահանմանը, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու դերասանական խմբին:


Մուրադի դերակատար Գեւորգ Գեւորգյանի բացակայությունը պարզաբանել է պրոդյուսեր Ելենա Արշակյանը.«Որեւէ խնդիր չի եղել, պարզապես Գեւորգը բնակություն է հաստատել Արցախում, եւ իր տեսարանները նախապես ենք նկարահանել: Կարծում եմ՝ հետագայում կրկին կհամագործակցենք»:

«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին



Պրոդյուսերը նշել է, որ հեռուստասերիալը տրամաբանական ավարտ կունենա, բայց թե ինչ զարգացումներ են սպասվում, չի ցանկացել բացահայտել:


Ելենայի խոսքով՝ հաջորդ նախագծերում հեռուստադիտողը կշարունակի հետեւել «Պատվից առավել» սերիալի դերասաններից ոմանց խաղին.«Իրենք դեռ ասելիք ունեն որպես դերասան, եւ կուզեմ՝ շարունակեն երեւալ: Նրանց շատ սիրել եմ»:

Էլեն Արզումանյանը եւ Սուրեն Փահլեւանյանը



Ի դեպ, դերասանները ծափահարություններով են լքում նախագիծը.«Այո, իրենց տեսարանների ավարտին մեր թիմը ծափահարություններվ է հրաժեշտ տալիս նրանց: Շատ ուրախ եմ, որ այդ շնորհակալությունները փոխադարձ են լինում, որովհետեւ խելացի եւ գրագետ դերասանները հասկանում եւ կարեւորում են նկարահանող խմբի աշխատանքը: Շատ կապված են բոլորը. օրվա մեջ միասին ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան՝ իրենց տան անդամների»:


«Պատվից առավել» սերիալի վերջին տեսարանի նկարահանմանը ներկա է եղել նաեւ Ելենա Արշակյանը՝ իր թիմի հետ ավարտելով նկարահանումները տորթով եւ շամպայնով:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport