Սոֆի Մխեյանը Ամանորը պատրաստվում է դիմավորել տանը` ծնողների եւ եղբոր հետ: BRAVO.am-ին երգչուհին ասել է, որ “արդեն ավարտին է հասցրել կիսատ բոլոր գործերն ու սիրով, լավ տրամադրությամբ պատրաստվում է դիմավորել 2012-ը”: Նա դեռ տոնածառ չի զարդարել, բայց որոշել է, որ այն պետք է շատ գունավոր լինի:
“Թփով դոլմայի համար գժվում եմ”. Սոֆի Մխեյան
Ինչպես նշել է Սոֆին, Նոր տարին շատ է սիրում` բացառությամբ այն մասի, որտեղ քննարկվում են ուտելիքին վերաբերող հարցերը. “Ուղղակի պետք է վայելել տոնը, սիրել, ժպտալ, գնահատել այն, ինչ կա եւ միայն լավ սպասումներով դիմավորել Նոր տարվա մուտքը մեր ընտանիք”:
Երգչուհին ասել է, որ ամանորյա սեղանի համար կպատրաստի այն, ինչ կկարողանա:). “Մայրս անմահական է պատրաստում, ինձ հերթ չի հասնում, ես միայն վայելում եմ այդ ամենը: Թփով դոլմայի համար գժվում եմ. այս տարի ես այն կկիսեմ միայն թանկ մարդկանց հետ :)”:
Երգչուհի Սոֆի Մխեյանը
Սոֆի Մխեյանը գոհ է 2011-ից. “Ինչպես հայերն են սիրում ասել` այսպես էլ մնա`գոհ ենք”: 2012-ին երգչուհու ծրագրերի մաս են կազմելու նոր ձայնասկավառակը, համերգն ու, ինչպես ինքն է ասում, ընտրությունները:):
Սոֆին խոսել է նաեւ Ձմեռ պապիկի մասին. “Եթե մանուկ լինեի, երեւի շոկոլադ, հեծանիվ, լիքը ձյուն ու սահնակ ուզեի, իսկ հիմա ցանկություններս ավելի են: Տանձ, խնձոր, մանդարին, շնորհավոր Նոր տարին:)”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սոֆի Մխեյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: