“Էմմին փոխել է կարգավիճակը. հարաբերությունների մեջ է. BRAVO.am-ն այս մասին տեղեկացրել է օրեր առաջ` հղում կատարելով հենց երգչուհուն, որը, այնուամենայնիվ, չի ցանկացել կիսվել անձնական կյանքի մանրամասներով ու չի նշել ընտրյալի ով լինելը:
Էմմին
Լուրին, բնականաբար, հաջորդել է ենթադրությունների տարափը, եւ Էմմիի սիրելիի հավանական թեկնածուների շարքում, ի թիվս այլ անունների, մեծամասամբ նշվել է դիջեյ Սերժոյի անունը, իսկ պատճառաբանությունը հետեւյալն է` վերջին շրջանում նրանց հաճախ են միասին “բռնացնում” տարբեր վայրերում:
BRAVO.am-ը փորձել է պարզել, թե որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը: Մեզ հետ զրույցում Էմմին ասել է հետեւյալը. “Տարբեր վայրերում մեզ կարող են տեսնել միասին, քանի որ շատ մտերիմ ենք: Ոչ միայն Սերժը, “Հայ թիմ”-ի տղաներն իմ մտերիմ ընկերներն են: Մեզ միասին տեսել ու էլի կարող են տեսնել, քանի որ ընկերները մեկ օրվա համար չեն”:
Էմմին եւ Սերժոն
“Երբեք անուն չեմ տվել եւ չեմ էլ տա. կողմ չեմ անձնականից խոսելով ինքնագովազդ անելուն, ժամանակը ցույց կտա` ով է իմ կողքին, բայց այդ ժամանակ էլ կրկին չեմ խոսի. դա միայն ինձ է վերաբերվում”,-հավելել է երգչուհին:
Անդրադառնալով BRAVO.am-ի “Էմմին փոխել է կարգավիճակը. հարաբերությունների մեջ է:)” նյութի ներքո տեղ գտած մեկնաբանություններին` երգչուհին ասել է, որ կարդացել է դրանք. “Բոլոր անունները, որ նշված են այնտեղ, չեն համապատասխանում իրականությանը: Ինձ կարող են տեսնել հազարավոր մարդկանց հետ, բայց նրանք լինեն զուտ լավ ընկերներս:)”:
Սերժոն
Մեր հարցին, թե իր ընտրյալը շոու-բիզնեսից է, երգչուհին նախընտրել է չպատասխանել` նշելով, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Սերժոն եւս նշել է, որ Էմմիի հետ մտերիմ է.“Երեւի մեզ հաճախ են տեսել միասին եւ նման լուրեր տարածել”:
Նշենք, որ լավ ընկերներ լինելուց բացի, Էմմին եւ դիջեյ Սերժոն նաեւ համագործակցում են: Ստորեւ առաջարկում ենք ծանոթանալ նրանց համատեղ “Close 2 Heaven” ստեղծագործությանը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: