Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Ինչպես եւ տեղեկացրել էր հունիսին կայացած մեր զրույցի ժամանակ, այս օրերին կրկին Երեւանում է: Սա նրա երրորդ այցն է հայրենիք: Նախորդ անգամվա պես, այս անգամ եւս երգիչը նոր տեսահոլովակով է վերադարձել :):
Եսային այս օրերին Երեւանում է
“Գալու եմ” երգի խոսքերը գրել է Լուսինե Բադալյանը, իսկ երաժշտության հեղինակը Եսային է, ով զբաղվել է նաեւ տեսահոլովակի ռեժիսուրայով եւ մոնտաժային աշխատանքներով: Նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայում:
“Երգը կարոտի մասին է: Երգում եմ` գալու եմ: Ուզում եմ ասել, որ նորից պետք է գամ հայրենիք. սիրտս թողել եմ Հայաստանում”,- BRAVO.am-ին տեղեկացրել է երգիչը:
Եսային նոոր տեսահոլովակով է վերադարձել հայրենիք
Եսայանին նշել է, որ Հայաստանում կմա տասն օր, բայց “կրկին գալու է”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Եսայիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: