«Շանթ»-ի «Սիրո գերին» սերիալից իր դերասանական կարիերան սկսած Մարինկա Խաչատրյանին նույնիսկ դեկտեմբերյան ցուրտ եղանակը չխանգարեց բացօթյա տարածքում երեկոյան կիսաթափանցիկ զգեստով լուսանկարվել BRAVO.am-ի համար: Նա ֆոտոշարքի համար ընտրել էր «Սեւաձյունիկի» կերպարը, սակայն մեզ հետ զրույցում ասել է, որ անցնող տարին իր կյանքում ճերմակ եւ լուսավոր էր:):
Մարինկա Խաչատրյանը
«Այծիկից գոհ եմ»
2015-ն ինձ համար բավական լավ ու հաջողակ տարի էր ամեն առումով: Գոհ եմ տարվա խորհրդանիշ այծիկից: Անձնական ու մասնագիտական հաջողությունների տարի էր. նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, տեսահոլովակում, գովազդային հոլովակում, ինչն ինձ համար ուրախալի փաստ է:
«Կհետեւեմ խորհրդին»
Սիրում եմ Ամանորը, բայց այս տարի, չգիտեմ` ինչու, այնքան էլ չեմ սպասում: Բայց քանի որ ասում են` ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կանցնի, կհետեւեմ խորհրդին եւ անկախ իմ ցանկությունից` ուրախ կդիմավորեմ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ տարեմուտին կլինեմ ընտանիքիս հետ: Կարծում եմ` լավագույն տարբերակն այս տոնն ընտանիքի հետ ջերմ ու հարազատ մթնոլորտում նշելն է:
Մարինկա Խաչատրյանը
«Չեմ ուզում ծանրաբեռնել նրան:)»
Հավատում եմ ու միշտ կհավատամ Ձմեռ պապիկին: Ժամանակին բազում նամակներ եմ գրել նրան, թեեւ այժմ էլ շատ մեծ չեմ, սակայն ցանկություններս են բավական շատ, եւ չեմ ուզում ծանրաբեռնել սիրելի պապին:
«Օգնում եմ»
Ամեն տարի մեր տան տոնածառն ինքս եմ զարդարում: Օգնում եմ նաեւ տոնական սեղանի ձեւավորման հարցում, աղցաններ եմ պատրաստում:
«Երազանք կմտապահեմ»
Նպատակներիս մի մասն իրականացավ 2015-ին, իսկ հաջորդ տարի կսպասեմ մյուսներին: Իհարկե, Ամանորի գիշերը կպահեմ նվիրական երազանք: Ամեն տարի, երբ հնչում են 12 զանգերը, հավաքվում ենք տոնական սեղանի շուրջ, վերցնում բաժակները, շնորհավորում միմյանց, իսկ դրանից հետո ես մոտենում եմ պատուհանին եւ մտապահում իմ երազանքը:
Մարինկա Խաչատրյանը
«Եթե ինչ-որ բան կլինի, թող լինի»
Ցանկություն ունեմ 2016-ին իմ ուժերով ու իմ վաստակած գումարով ավտոմեքենա գնել: Անձնականի հետ կապված սպասելիքներ չունեմ. եթե ինչ-որ բան կլինի, թող լինի: Այս շրջանում առաջնայինը կարիերաս է:
Հաջողություն եւ սեր
Ցանկանում եմ, որ 2016-ը լինի հաջողությունների, սիրո, ջերմության գունավոր տարի: Եթե եղել են նույնիսկ անհաջողություններ, թող դրանք մնան անցնող տարում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Հագուստը` դիզայներ Լյուսի Բորիսովնայի (Fashion Fantasy խանութ-սրահ)
Դիմահարդարումը` Տաթեւ Սաղյանի(Մանե Սահակյան make up studio)
Վարսահարդարումը` Արմինե Կարապետյանի(«Էլեն» գեղեցկության սրահ)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: