×


Իռեն Ուլիխանովան` իր ծննդյան տարեդարձի եւ “Թատրոն 32”-ի պրեմիերային ներկա չլինելու պատճառի մասին

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ “32 ատամ” ակումբը բացի հումորային ծրագրերից, այսուհետեւ կբեմադրի թատերական ներկայացումներ: Դրանցից առաջինի` Պարույր Սեւակի պոեզիայի հիման վրա ստեղծված թատերական կոմպոզիցիայի պրեմիերան մարտի 15-ին էր, որին ներկա չէր ներկայացման բեմանկարիչներից Վահագն Գրիգորյանի կինը` Իռեն Ուլիխանովան, իսկ պատճառը BRAVO.am-ին պատմել է հենց պարուհին:):

Իռեն Ուլիխանովան եւ Վահագն Գրիգորյանն իրենց որդու` Աշոտի հետ


“Շատ զայրացա, երբ իմացա, որ պրեմիերան ծննդյանս օրն է նշանակված: Մտածեցի` չեմ կարողանա համատեղել: Զայրույթս անցավ, երբ իմացա, որ ներկայացումն ընդամենը մեկ ժամ է տեւելու եւ հյուրերս չեն ուշանա, բայց ես այդպես էլ ներկա չեղա պրեմիերային”,-նշել է նա:

Իռեն Ուլիխանովան եւ Վահագն Գրիգորյանը


Մեզ հետ զրույցում Իռեն Ուլիխանովան ասել է, որ “Թատրոն 32”-ի պրեմիերան կարելի է իր ծննդյան նվերներից համարել. “Բազմաթիվ այլ նվերներ էլ եմ ստացել, բայց այս պահին չեմ ուզում առանձնացնել դրանցից եւ ոչ մեկը, քանի որ բոլոր այն նվերները, որոնք ինձ ի սրտե են նվիրում, համարում եմ հետաքրքիր ու օրիգինալ”:

Իռեն Ուլիխանովան, Վահագն Գրիգորյանը եւ Սոֆի Դեւոյանը


Պարուհու ծննդյան տոնի հյուրերի թվում եղել է Սոֆի Դեւոյանը, որի Պարի եւ հոգու թատրոնում Իռենը փորձավար է.“Իմ խմբերն էլ ունեմ, բայց միշտ համագործակցել եմ ու կհամագործակցեմ Սոֆի Դեւոյանի հետ, քանի որ այն ամենն, ինչ սովորել եմ, սովորել եմ նրանից: Երբեք չեմ ցանկանա, որ պառակտում լինի մեր միջեւ”:

Նշենք, որ Իռեն Ուլիխանովան զբաղված է եղել նաեւ Արինա Արարատյանի թատրոնի “American Suite” ներկայացման մեջ, սակայն համագործակցությունը դադարեցրել է անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով.“Շատ հաճելի համագործակցություն էր: Այլ` կրկին ինձ հոգեհարազատ ոճ էր: Եթե նորից հրավեր լինի, մեծ սիրով կհամագործակցեմ”:

Իռեն Ուլիխանովան


Խոսելով ընտանիքի մասին` պարուհին նշել է, որ երեկ` մարտի 20-ին, իր եւ Վահագն Գրիգորյանի որդին դարձել է 4 տարեկան. “Շատ աշխույժ ու կոփված երեխա է: Նա արդեն իսկ կարողանում է լուծել իր հարցերը:)”:

Իռեն Ուլիխանովան պատմել է, որ այս շրջանում շատ լարված օրակարգով է ապրում. “Փոքրիկի խնամքով էլ մեծ մասամբ ես եմ զբաղվում: Օրվա վերջում շատ-շատ եմ հոգնում, բայց եթե ընթացքում օրիգինալ մի նախագիծ մտածեմ, անպայման կիրականացնեմ` թեկուզ քնիս հաշվին:)”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Իռեն Ուլիխանովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW