×


Իրինա Շեյքը հերթական անգամ մերկացել է :)

Տղամարդկանց համար նախատեսված “V Man” ամսագրի հոբելյանական` 10-րդ համարը զարդարել է սուպերմոդել Իրինա Շեյքը: Ֆոտոշարքն իրականացվել է գեղեցկուհու սիրելիի` Ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հայրենիքում` Պորտուգալիայում:

Իրինա Շեյքը


Սեքսուալ մոդելը բացի ներքնազգեստով ու կիսամերկ լուսանկարվելուց,  հարցազրույց է տվել ամսագրին` առաջին հերթին պատմելով իր մանկությունից.“Մեծացել եմ Եմանժելինսկում, իսկական գյուղացի աղջիկ եմ ու երբեմն կարոտում եմ այդ ժամանակները: Երբեք չեմ մտածել, որ մեկ օր բնակություն կհաստատեմ Փարիզում կամ Նյու Յորքում, բայց հաստատ գիտեի` հեռանալու եմ գյուղիցս’’:

Իրինան պատմել է նաեւ, թե ինչպես է մուտք գործել նորաձեւության աշխարհ.“20 տարեկանում եկա Փարիզ, անգլերենին լավ չէի տիրապետում, առաջին ֆոտոշարքում էլ ինձ ընդհանրապես չհավանեցի: Այն մոդելները, որոնց հետ նույն բնակարանում էի ապրում, ծիծաղում էին վրաս. նրանք նիհար էին ու գունատ, իսկ ես միշտ տարբերվել եմ թմբլիկ բարեմասնություններով”:

Իրինա Շեյքը


Ռոնալդուի մասին խոսելիս էլ Շեյքը հետեւյալն է ասել.“Եթե որեւէ մեկին իսկապես սիրում ես, ձեր հարաբերությունները հրաշալի են, ապա “պատնեշ ես կառուցում” եւ այլեւս չես վախենում հասարակության ճնշումից:)’’:

BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW