×


Իրինա Թովմասյանը

Իրինա Թովմասյանի ծովափնյա ֆոտոշարքն ու ամուսնու անակնկալը

Իրինա Թովմասյանն ու Դավիթ Ադամյանն օրերս են վերադարձել Եգիպտոսից: Գեղեցկուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ամուսնու ցանկությամբ են ձմեռային արձակուրդն անցկացրել Կարմիր ծովի ափին, եւ ուղեւորությունը վերջինիս նվերն է իրենց ամուսնության հոբելյանի առթիվ:

«Դավիթն ինձ անակնկալ մատուցեց` նվիրելով տոմսերը: Շատ անգամներ ենք եղել Եգիպտոսում ու ամեն անգամ լիարժեք հանգստացած ենք վերադարձել: Պասիվ հանգստի համար նախատեսված երկրում մեր օրերը գերակտիվ են անցել: Վաղ առավոտյան արթնանում էինք ու շտապում ծով՝ լողալու, սուզվելու ու արեւայրուք ընդունելու: Երկուսս էլ դայվինգի սիրահար ենք»,-պատմել է նա:

Իրինա Թովմասյանը


Երկրից բացակայելու ժամանակ Իրինան ամենից շատ աղջիկներին է կարոտում. «Երեխաներիս, մայրիկիս ու քույրիկիս եմ շատ կարոտում՝ չնայած, որ հաճախ եմ նրանց հետ կապի մեջ լինում»:

Իրինա Թովմասյանը


Նա գնումների սիրահար է եւ, ինչպես նշել է, արտերկրից նվերներով է վերադառնում. «Չեմ կարծում՝ կգտնվի մեկը, ով կասի, որ գնումներ անել չի սիրում: Մտերիմներիս փոքրիկ նվերներ բերում եմ: Առաջին իրը, որ ձեռք եմ բերում, տվյալ երկրի մասին պատմող գիրքն է,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իրինա Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW