×


Լայանան չի նետվել Կիեւյան կամրջից

Երգչուհի Լայանան այսօր իր “ֆեյսբուքյան” էջում տեղադրել է ստորեւ ներկայացված լուսանկարը, որտեղ Կիեւյան կամրջի վրա է ու գրել հետեւյալ մեկնաբանությունը.  “Հիմա ի՞նչ անեմ”: Կարճ ժամանակահատվածում վերոնշյալը հայտնվել է լրատվական կայքերում` դառնալով բուռն քննարկումների թեմա, շատերն էլ կարծել են, թե Լայանան, կամրջից նետվելով, վերջ է տվել իր կյանքին:

Լայանան չի նետվել Կիեւյան կամրջից


BRAVO.am-ը քիչ առաջ հավաստիացել է, որ երգչուհու կյանքն ընթանում է բնականոն հունով :).“Ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Պարզապես սիրում եմ ամեն առավոտ վազքով զբաղվել, այսօր էլ Կիեւյան կամրջի վրայով անցնելիս միտք առաջացավ կատակել ընկերներիս հետ”:

Լայանան


Լայանայի փոխանցմամբ` չի էլ պատկերացրել, որ այդ լուսանկարը նման արձագանքի կարժանանա. “Շատերն էին կատակս լուրջ ընդունել: Անգամ շատ մտերիմ մարդիկ զանգահարում էին` ճշտելու, թե արդյոք ես ողջ եմ: Մարդիկ կան, որոնք ինձ աղոթքներ են ուղարկել` գրելով, որ հավատամ Աստծուն, ամեն ինչ լավ կլինի: Շատերն էլ դա PR քայլ են համարել, ինչն ամենեւին այդպես չէ”:

Լայանան ամուսնու` Ռոլանդ Պողոսյանի հետ


“Ցավալի է, որ շատերը առիթը բաց չեն թողել իրենց բացասական մեկնաբանություններով ողողել համացանցը` խնդրելով ինձ նետվել կամրջից: Շատ կուզեի, որ մեր հասարակությունն այդքան նեգատիվ չլիներ, չէ որ նման մեկնաբանություններով նրանք իրոք կարող են մեկին դրդել նման քայլի”, -անկեղծացել է Լայանան:

Երգչուհին հավատացրել է, որ երբեւէ ինքնասպանություն չի գործի ու հնարավոր բոլոր  դեպքերում էլ մարդկանց հետ կպահի նման քայլից:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW