Լիանա Մկրտչյանը, որը ժամանակին հանդես էր գալիս Բատորի կեղծանվամբ, վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ Նկարիչների կենտրոնական տանը ներկայացրել է իր աշխատանքները: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ մայիսին նոր կտավներով կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք, նախատեսում է նաեւ Երեւանում ցուցահանդես կազմակերպել:
Լիանա Մկրտչյանը
“Նույն սրահում ցուցադրվում էին իմ եւ ժամանակակից նկարչուհի Գալա Աբդել Ֆաթահի գործերը: Մեծ պատիվ էր ինձ համար ներկայանալ այդպիսի վայրում եւ նման տաղանդավոր անձի հետ”,-նշել է նկարչուհին եւ հավելել, որ ցուցահանդեսը միայն գումար վաստակելու միջոց չէր, այլ նաեւ հնարավորություն ծանոթանալ եւ շփվել ինքնատիպ արվեստագետների հետ:
Լիանայի կարծիքով` նկարչությունը ոչ միայն գեղեցիկի հետ շփումն է, այլ նաեւ հակառակը.“Սիրում եմ կոնտրաստներ, մանավանդ արվեստում, թեկուզ գունային գամմայի մեջ: Կինը եւ տղամարդը եւս կոնտրաստ են, նրանք չպետք է միանման լինեն: Կարծում եմ` շատ գեղեցիկ է, երբ կինն անչափ գեղեցիկ է, իսկ նրա տղամարդը` խելացի: Տղամարդկությունն անչափ գեղեցիկ է, եթե կարելի է այդպես ասել:)”:
Լիանա Մկրտչյանի կտավները ցուցադրվել են Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը
Նկարչուհուն ստեղծագործելու համար պետք է ներդաշնակություն, իսկ ոգեշնչվել կարող է գրեթե ամեն ինչից.“Իմ արվեստում առաջնայինը կնոջ հայացքն է, ապրումները եւ զգացողությունները: Իհարկե, սիրահարվածությունն էլ է փոխում մարդուն, յուրաքանչյուրին իրեն բնորոշ ձեւով, այդ պատճառով կարող եմ դրանից էլ ոգեշնչվել”:
Արվեստագետները, տարածված կարծիքի համաձայն, հաճախ են սիրահարվում, սակայն Լիանայի դեպքում այդպես չէ:).“Չգիտեմ` լավ է, թե վատ, բայց շատ դժվար եմ մարդանց կապվում եւ շատ հեշտ հիասթափվում եմ, սիրո հարցում առավել եւս: Ռոմանտիկ անձնավորություն եմ, բայց վարդագույն ակնոցով չեմ ապրում եւ մարդկանց բավական շուտ եմ ճանաչում. դա է պատճառը, որ հաճախ չեմ սիրահարվում”:
Լիանա Մկրտչյանը
Համարձակ եւ գրավիչ կին լինելով, միեւնույն է, վստահ է, որ աշխատասիրության եւ տաղանդի բացակայությունը մարդուն հեռու չեն տանի, բայց արտաքին տվյալները եւս կարեւորում է.“Երբ ունես գրավիչ արտաքին, քեզ շուտ են նկատում, բայց շատ շուտ էլ կորում ես, եթե այդ ամենի տակ ուրիշ հատկություններ չկան”:
Խոսելով իր հետաքրքրություններից` նկարչուհին նշել է, որ հոբբին լուսանկարվելն է.“Սիրում եմ կերպարներ ստանալ, դա դերասանական խաղ է ինձ համար: Նկարներում տարբեր եմ, եւ շատ քչերն են ինձ իրականում ճանաչում: Ասում են` դերասանի մեջ մի քանի մարդ է ապրում, կարծում եմ` դա բոլոր արվեստագետներին է բնորոշ: Կյանքում համարձակ լինել պարտադիր է, եթե, իհարկե, կա ցանկություն ինչ-որ բանի հասնել: Օրինակ, երբ ավարտեցի իրավաբանական ֆակուլտետը, համարձակ քայլ արեցի` ինձ նվիրելով արվեստին, որի համար չեմ փոշմանում”:
Լիանա Մկրտչյանը
Լիանա Մկրտչյանը, երբ փոփոխությունների կարիք է ունենում, սկսում է արտաքինից:).“Թվում է` ուրիշ մարդ ես դառնում, մտքերդ են թարմանում: Երբ զգում ես, որ կյանքում նորություն է պետք, ուզում ես մի բան փոխել: Երբեմն ինձ հետ պատահում է այդպես, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ամեն ինչ կախված է տրամադրությունից. երբ ներսում ամեն ինչ հանգիստ է, կյանքը սկսում է փոխվել”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիանա Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: