×


Լիա Զախարյանը` «Էլենի օրագիրը» սերիալի նկարահանումներին

Լիա Զախարյան. «Ապրել եմ եւ հավատացել անիրական «իրականությանը»»

Թեեւ «Էլենի օրագիրը» սերիալն ավարտվել է, Լիա Զախարյանի համար աշխատանքային ընթացքն ու նկարահանումները շարունակվում են «Outdance» նախագծի շրջանակներում: Դերասանուհու հետ խոսել ենք սերիալի ավարտի, կարոտի եւ առաջիկա հանգստի մասին:

«Վերջին նկարահանման օրերը շատ հագեցած էին նորություններով: Այնքան բնական էր ամեն ինչ կազմակերպված, որ անկեղծ հավատում էինք վերջին զանգի իրականությանը, վերապրեցինք դպրոցին հրաժեշտ տալու զգացողությունը»,- ասել է Լիան եւ նշել, որ հուզմունքը մեծ էր:

Լիա Զախարյանը` «Էլենի օրագիրը» սերիալի նկարահանումներին


Դերասանուհին կարոտում է նկարահանումների ընթացքն ու թիմի անդամներին. «Բոլորի հետ սիրով եւ հաճույքով եմ աշխատել: Կարոտում եմ այն մթնոլորտը, որում ամիսներ շարունակ աշխատել եմ, սցենարը, որով ապրել եմ եւ հավատացել գրված անիրական «իրականությանը», հորինված հերոսներին եւ նրանց առօրյան, նկարահանումները, որոնցից ամեն օր նոր բան եմ սովորել, զգացողություններ ապրել: Կարոտում եմ խաղընկերներիս, ովքեր իրենց անկեղծ ու պրոֆեսիոնալ խաղով օգնել են յուրաքանչյուր տեսարան յուրովի եւ իրական վերապրել, նաեւ այն թիմին, որի միջոցով կարող եմ այսօր հպարտ ասել` ես գնահատելի աշխատանք եմ կատարել»:

Լիա Զախարյանը` «Էլենի օրագիրը» սերիալի նկարահանումներին


Լիան նշել է նաեւ, որ առայժմ չի կարող մտածել արձակուրդի մասին. «Շարունակում եմ նկարահանվել «Outdance» սիթքոմում: Իսկ արձակուրդս առհասարակ նախընտրում եմ անցկացնել բնության գրկում: Եթե մի քանի օր ազատ ժամանակ ունենամ, անպայման ընտանիքիս հետ հանգիստս կանցկացնեմ նման վայրում` վայելելով կանաչը, ջուրը, արեւը, հարազատներիս ներկայությունը եւ լիարժեք քունը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport