×


Լիդուշիկը 16-ամյակը կրկնակի տոնի է վերածել :)

Չխախտելով ավանդույթը` Լիդուշիկը 16-ամյակը նշել է երկրպագուների հետ:): Երեւանյան ժամանցի վայրերից մեկում նա հավաքել էր ընկերներին, հարազատներին ու «փոքրերի աշխարհի» բնակիչներին, ովքեր բարձր ծափահարություններով ողջունեցին իրենց սիրելի երգչուհուն, լսեցին նրա կատարումները, միմյանց հերթ չտալով` նվերներ հանձնեցին ու լուսանկարվեցին:

Լիդուշիկը դարձել է 16 տարեկան


Հոբելյարն իր հերթին մի շարք անակնկալներ էր պատրաստել հյուրերի համար: Օրը կրկնակի տոն դարձնելով` նա ներկայացրել է իր թվով երկրորդ ձայնասկավառակը: «Իմ փոքրիկ Հայաստան» CD-ում ընդգրկված են նրա «Փոքրերի աշխարհ» ալբոմից հետո ստեղծված երգերն ու երկու երգի կարաոկե տարբերակ:

Անդրանիկ Հարությունյանը` կնոջ եւ դստեր հետ


Լիդուշիկի տարեդարձի կապակցությամբ Գերմանիայից Հայաստան էր ժամանել նրա երկրպագուն` Լենան.«Արդեն երկու տարի է` ճանաչում եմ նրան. ընկերուհիս է դարձել: Շատ երջանիկ եմ, որ հատուկ ծննդյանս տոնին մասնակցելու համար մեկ օրով եկել էր Երեւան: Շատ լավ աղջիկ է, այբբենարան է գնել եւ սկսել հայերեն սովորել:)»,-պատմել է Լիդուշիկն ու Լենայի հետ ներկաների համար կատարել «Քո նման» երգը։

Լիդուշիկը 16-ամյակը նշանավորել է ձայնասկավառակի շնորհանդեսով


Երգչուհու հաջորդ անակնկալը «Հայաստանի նոր պատանի» երգի պրեմիերան էր, որի երաժշտության հեղինակն Էդգար Ալեքսանյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

BRAVO.am-ը շնորհավորում է Լիդուշիկին եւ մաղթում նորանոր հաջողություններ:):

Տեքստը`  Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW