×


Լիլիթ Բաբասյանը՝ իրականացած երազանքի եւ Անահիտ Սիմոնյանի անակնկալի մասին

Առաջին անգամ սննդաբան Լիլիթ Բաբասյանը տարեդարձը տոնել է ընտանիքի անդամներից հեռու: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է Միացյալ Նահանգներ այցի, կարոտի եւ իրականացած երազանքի մասին:

«Վաղուց էի երազում ծննդյանս օրն ԱՄՆ-ում անցկացնելու մասին, այս տարի հաճելի զուգադիպությամբ իրականություն դարձավ: Վաղուց մուտքի արտոնագիր ունեի, բայց աշխատանքային զբաղված օրակարգի պատճառով այցս անընդհատ հետաձգվում էր: Օրեր առաջ ինձ դեսպանատնից զանգահարեցին՝ տեղեկացնելու, որ եթե առաջիկա օրերին մուտք չգործեմ Ամերիկա, արտոնագիրն անվավեր կճանաչվի: Ու այդպես շատ արագ պատրաստվեցի ու մեկնեցի՝ օվկիանոսից այն կողմ վայելելու հանգիստս»,- պատմել է Լիլիթը:

Լիլիթ Բաբասյանը


Մտերիմ ընկերուհին՝ Անահիտ Սիմոնյանը, նույնպես Միացյալ Նահանգներում է. «Բախտս բերեց, որ Անահիտն այստեղ գործեր ուներ: Վաղուց էինք ծրագրում միասին ճամփորդել ու հատկապես Ամերիկա գալ: Ճիշտ է՝ նա գործով է այստեղ, ես հանգստի նպատակով, բայց ամեն ինչ անում է, որ ճամփորդությունս հետաքրքիրն անցնի: Փորձում ենք հնարավորինս շատ բան տեսնել»,- նշել է նա:

Առաջին անգամ է տարեդարձն ընտանիքից հեռու տոնել.«Վերջին տարիներին ծննդյանս օրը տխրում եմ, մեծ խնջույքներ չեմ կարողանում կազմակերպել: Եթե չեմ սխալվում, վերջին անգամ 18-ամյակիս օրն եմ լիարժեք ուրախացել: Ինձ համար 2 կարեւոր տոն կա տարվա ընթացքում՝ որդուս ծննդյան օրն ու Նոր տարին»:

Լիլիթ Բաբասյանը եւ Անահիտ Սիմոնյանը


Սննդաբանը շատ է կարոտում որդուն.«Առանց տղայիս օրերը շատ դժվար են անցնում, մենք շատ կապված ենք, շատ եմ կարոտում նրան: Նոր բան տեսնելիս մտածում եմ, թե որքան լավ կլիներ, որ նա էլ տեսներ: Անպայման որդուս էլ կբերեմ ԱՄՆ, հատկապես «Դիսնեյ լենդը» շատ կհետաքրքրի նրան»:

Լիլիթը նպատակներ ունի, որոնք իրականացնելով առաջ է շարժվում.«Ես ունեմ նպատակներ, որոնց քայլ առ քայլ մոտենում եմ: Ամերիկա գալը եւս իմ նպատակն էր, որն իրականացրի: Այստեղ նաեւ գործնական ծրագրեր ունեմ. հունվարին կամ ապրիլին սեմինար կվարեմ: Այլ ծրագրեր եւս ունեմ, սակայն չեմ շտապում բարձրաձայնել դրանք»:

Լիլիթ Բաբասյանը


Խոսել ենք նաեւ ծննդյան օրվա մասին.«Տոնական խնջույք չէի ծրագրել, նման բաներ չեմ սիրում, բայց Անահիտն ամեն ինչ արեց, որ օրս հիշվող լինի: Նա ինձ համար գեղեցիկ երեկո էր կազմակերպել»,- եզրափակել է հոբելյարը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Բաբասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport