×


Լիլի Էլբակյանն ու Համոն որոշել են ոչինչ չանել:)

Լիլի Էլբակյանի եւ ռեփեր Համոյի 4 ամսական դստրիկն արդեն հասցրել է դիտել ամանորյա 2 ներկայացում:): Ինչպես BRAVO.am-ին պատմել է դերասանուհին, Էլմիին 2 անգամ թատրոն են տարել, ուր փոքրիկը` առաջին կարգում նստած,  լուռ դիտել է ներկայացումը, որտեղ խաղացել է նաեւ իր հայրիկը:

Լիլի Էլբակյան. “Ուզում էի ամուսնանալ, այդպես էլ եղավ”


Դերասանուհին պատմել է, թե որոշել էր Ամանորին ոչինչ չանել` կարծելով, որ բալիկի հետ դժվար կլինի. “Բայց Համոն առնում բերում է, եւ ստիպված պետք է սարքեմ:)”: Երիտասարդ ամուսինները տոնածառ  չեն դնելու, քանի որ տունը փոքր է, բայց կզարդարեն փուչիկներով, որոնք Էլմին շատ է սիրում:

Լիլի Էլբակյանը նշել է, որ Ձմեռ պապիկը փոքրիկին այնքան նվերներ է տվել, որոնց հաշիվը կորցրել է. “Երեւի նորից երգող խաղալիք կնվիրի:)”:

Լիլի Էլբակյանն ամուսնու` ռեփեր Համոյի հետ


Լիլին, Համոն եւ Էլմին Ամանորը կդիմավորեն տանը` միասին, որից հետո կայցելեն իրենց ծնողներին: Դերասանուհու համար տոնի ամենահետաքրքիր պահը ժամը 00:00-ն է, որի ժամանակ պարտադիր երազանք է պահում. “Եվ այդ ցանկությունս միշտ կատարվում է: Օրինակ, նախանցյալ տարի ուզում էի ամուսնանալ...Այդպես էլ եղավ:)”:

Լիլիի համար 2011 թվականի իր ձեռքբերումն Էլմին է, իսկ 2012-ի համար ցանկանում է, որ “իր փոխարեն Աստված պլանավորի”:):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW