×


Լիլի Միքայելյանի դստեր առաջին լուսանկարները :)

Հայկական սերիալներից ու ներկայացումներից հայտնի Լիլի Միքայելյանի դուստրը հոկտեմբերի 20-ին կդառնա երկու ամսական: Փոքրիկ Արմինեի քառասունքը լրանալուց հետո դերասանուհին առաջնեկի լուսանկարներն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին ու, իհարկե, պատմել նրա մասին:):

Լիլի Միքայելյանն` ամուսնու եւ դստեր հետ


«Հետեւել ենք ավանդույթին ու քառասունք ենք պահել, ինչը սնահավատություն չէ, նույնիսկ շատ կարեւոր է: Համաձայն չեմ, որ երեխային պետք է մեկուսացնել ու տնից դուրս չհանել. ամեն օր էլ մի քանի ժամ զբոսնել ենք մեր տան բակում: Պարզապես 40 օրվա ընթացքում փոքրիկները շատ զգայուն են լինում միջավայրի նկատմամբ, այդ մեկուկես ամիսը սկսում են հարմարվել, ընտելանալ արտաքին աշխարհին»,-նշել է նորաթուխ մայրիկը:

Քառասունքի օրը Լիլին ամուսնու հետ փոքրիկին տարել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ նա ստացել է տեր հոր օրհնությունը.«Այնուհետեւ հավաքվել ենք ընկերներով, բարեկամներով ու խնջույք արել»:

Լիլի Միքայելյանի դուստրը` Արմինեն


Լիլիի խոսքով` աղջնակին նմանեցնում են ե՛ւ իրեն, ե՛ւ ամուսնուն. «Բայց Կառլոսին` մի քիչ ավելի շատ, երեւի ինձ էլ ասում են չնեղացնելու համար:): Մեր աղջիկն արդեն բնավորություն ունի: Խելոք լինելը կախված է տրամադրությունից, եթե ուզում է որ իր հետ խաղան, այնքան կլացի, մինչեւ գրկեն ու սիրեն, իսկ եթե տրամադրություն չունի, ինչ էլ անես, ինչքան էլ փորձես արթնացնել, մեկ է, կքնի խոր ու անուշ քնով»:

Ի դեպ, առաջիկայում Լիլին կրկին կներկայանա թատերասեր հանդիսատեսին` հոկտեմբերի 12-ին եւ 13-ին խաղալով «Քիթ Cut» ներկայացման մեջ.«Իհարկե, իմ ընտանիքն ինձ համար ամեն ինչ է, ես լիարժեք եմ իմ ընտանիքով, բայց թատրոն էլ մի ուրիշ աշխարհ է, որից ինձ թվում է` երբեք չեմ հրաժարվի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Միքայելյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW