×


Լիլիթն ու Խորենը մինչ տարեվերջ կնշանվե՞ն :)

BRAVO.am-ն արդեն պատմել է երգչուհի Լիլիթի, որը նախկինում հայտնի էր որպես Լիլու, եւ Խորեն Լեւոնյանի սիրային կապի մասին: Վերջերս տարածված շշուկների համաձայն` մինչ տարեվերջ լինելու է զույգի նշանադրությունը: BRAVO.am-ը լուրը ճշտելու համար զրուցել է Լիլիթի հետ:

Դերասան Խորեն Լեւոնյանը


“Նշանադրության մտադրություն դեռ չունենք, 2012-ի համար եւս ոչ մի հստակ ծրագիր չկա: Հիմա անձնականից չեմ ուզում շատ խոսել, մեր հարաբերություններն այս պահին շատ նորմալ ու բնական ընթացքի մեջ են”,-BRAVO.am-ին ասել է Լիլիթը:

Երգչուհին պատմել է, որ այժմ պատրաստվում է Ամանորին, որը կդիմավորի տանը` հարազատ ու սիրելի մարդկանց ընկերակցությամբ: Լիլիթը տոնածառը զարդարել է  դեկտեմբերի 5-ին. “Ամանորյա տրամադրություն ունեի, տոնածառն էլ նոր է. անցյալ տարի էինք գնել ու չէինք հասցրել շատ վայելել, դրա համար շուտ դրեցի: Կանաչ տոնածառ է, վրան էլ` ձեռքով պատրաստված ոսկեզօծ խաղալիքներ...Շատ գեղեցիկ է:)”:

Խոսելով ամանորյա նվերներից` երգչուհին ասել է, որ կարեւորում է մարդկային եւ հոգեւոր արժեքները, Նոր տարվա գիշերն ու գալիք տարում ցանկանում սեր, բարություն ու խաղաղություն տեսնել:

Եթե երգի, ամեն ինչ նոր է լինելու

Երգչուհի Լիլիթը


BRAVO.am-ի հարցին, թե ինչ ծրագրեր ունի երգչուհին 2012-ի համար, Լիլիթը պատասխանել է. “Եթե այսուհետ հանդես գամ, լինելու եմ միանգամայն ուրիշ ոճում: Այն, ինչ արեց Լիլուն,տարիքային էր, աղջկական, թիթիզ նախագիծ էր, իսկ հիմա ամեն ինչ այլ կլինի”:

Մեր հարցին, թե նոր ոճը կապ ունի երգչուհու անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության հետ, Լիլիթը հետեւյալ պատասխանն է տվել. “Չեմ ուզում դա ոչնչի հետ կապել, չգիտեմ, թե ինչից է. ամեն մարդ տարիքի հետ մեկտեղ փոխում է իր մտածելակերպն ու հայացքները...”:

Լիլիթը նշել է, որ հիմա տարված չէ ստեղծագործական կյանքով, լուրջ քայլեր չի ուզում անել: Երգչուհին չի ցանկացել մասնակցել նաեւ ամանորյա նկարահանումներին. “Առաջարկներ եղել են, բայց ես ընտրել եմ միայն մի ծրագիր. չեմ ուզում շատ երեւալ...”:

Զրույցի վերջում երգչուհին շնորհավորել է բոլորի գալիք Նոր տարին, սեր, բարություն ու նոր ձեռքբերումներ մաղթել, իսկ 2011-ի իր ձեռքբերումը ցանակացել է գաղտնի պահել:):

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW