Լիլուի համար այս ամառն աշխատանքային էր: Նա հուլիսին ներկայացրեց իր նոր` “Հիմա կամ երբեք” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նկարահանվել է Վրաստանում, այսօր էլ “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է, որ վերջին ամիսներին երկրից դուրս է մեկնել միայն աշխատանքի բերումով:
Լիլուն
“Թեպետ Երուսաղեմ այցս առաքելություն էր. այնտեղ ես դարձա կնքամայր։ Իսկ այժմ իմ հանգստանալու ժամանակն է։ Կփորձեմ այնպես անել, որ ամռան վերջին օրերը լիովին վայելեմ”,-գրել է երգչուհին:
Լիլուն
Լիլուն երկու նոր լուսանկար է հրապարակել, որոնց հեղինակն Արվին Քոչարյանն է, նաեւ նշել է, թե աշնանը երկրպագուներին նորություններ կներկայացնի:
BRAVO.am
Լուսանկարները` Արվին Քոչարյանի եւ Լիլուի “ֆեյսբուքյան” էջից


×
14,952





