×


Լյուսի Հայրապետյանը փորձանքի մեջ է ընկել Աթենքում

Լյուսի Հայրապետյանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ աշնանը քրոջ՝ Մարիամի հետ պատրաստվում է կրկին Բալի մեկնել: Ճանապարհները, սակայն, քույրերին այլ ուղղություններով են տարել:

«Պատրաստվում էինք հերթական բալիական հեքիաթին, բայց նա ուրիշ պլաններ կազմեց իր գումարի հետ, իսկ ինձ էլ նկարահանում առաջարկեցին Եվրոպայում։ Այն զուգորդեցի նաեւ հանգստով: Սկզբում ավտոմեքենայով, հետո օդանավով շրջեցի եվրոպական մի շարք երկրներով: Այս անգամ դրանք բացահայտեցի այլ կողմերից: Եղել եմ Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Հունաստանում»,- BRAVO.am-ին պատմել է Լյուսին, ով երեկ է վերադարձել Երեւան:

Լյուսի Հայրապետյանը


Գործնական ֆոտոշարքը արտասահմանյան հայտնի ընկերության համար էր, իսկ նկարահանումներն անցել են Բեռլինում։ Մոդելն առաջին անգամ էր այնտեղ եւ, ինչպես խոստովանել է, շատ է հավանել:

Այս ուղեւորությունը տարբերվել է նախորդներից: Իր խոսքով՝ մեքենայով այսքան երկար դեռ չէր ճամփորդել: Կարծում էր, որ ավտոմեքենայով այդքան երկար հեռավորություններ հաղթահարելը կհոգնեցնի եւ վտանգավոր կլինի, բայց ճանապարհներն այնքան լավն են եղել եւ հարմար, որ կարծես տանը նստած լիներ՝ ոչ թե ղեկին:

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Լյուսին երազել է, որ այս ճամփորդությունը շուտ վերջանա, որովհետեւ կարոտել էր ընկերներին, քրոջը, ընտանիքին, Երեւանի աղմկոտ սրճարաններն ու աշխարհի ամենահամով ջուրը։ Երբեք չէր մտածել, որ կարող է այսքան զգացմունքային լինել այս հարցում: Վերջապես Երեւանում է:

Լյուսի Հայրապետյանը


Ի դեպ, մոդելը պատմել է, որ դեպի Ակրոպոլիս ճանապարհին իր հետ սարսափելի միջադեպ է պատահել: Հեռախոսի քարտեզին հետեւելով` չի հասկացել` ինչպես է հայտնվել Աթենքի կենտրոնում գտնվող շատ վատ վարկանիշ ունեցող փողոցներից մեկում:

«Մեծ դժվարությամբ կարողացա դուրս գալ այդ փողոցից: Քանի որ ինձ հետապնդում էին, ոստիկանություն դիմեցի: Զարմանում եմ, որ կարողացա դուրս պրծնել այդտեղից: Հիմա կատակով ինձ Լյուսի Չան եմ ասում: Այնպես որ, մենակ ճամփորդողներին այսուհետ խորհուրդ եմ տալիս չափազանց ուշադիր եւ զգույշ լինել, որպեսզի ակամա չդառնան թմրամոլության կամ մարմնավաճառության զոհ։ Փաստորեն, մեծ քաղաքների կենտրոնում էլ կարող են լինել այդպիսի կորած եւ իրենց սեւ գործն անող փողոցներ, որտեղ, ինչպես հետո տեղեկացա, նույնիսկ ոստիկանություն մուտք չի գործում, իսկ տեղաբնակներն այդ հատվածն ուղղակի շրջանցում են, ոչ թե հիմարի պես հայտնվում «սխալ ժամին՝ սխալ վայրում»»,-եզրափակել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լյուսի Հայրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW