×


Լոպեզը, արքայադուստր Դիանան, Վիկտորիա Բեքհեմը եւ այլ հայտնիներ՝ ֆեշն միջոցառման հյուրեր

“Հարսնացուն հյուսիսից” ֆիլմից “կոստյումն է, որ քեզ պիտի զարդարե” արտահայտությունն այս նյութի դեպքում ակտուալ չէ:): Նորաձեւության աշխարհում ամենակարեւոր միջոցառումներից մեկը նվիրված է հենց հագուստին:

Քեմերոն Դիազը


Նյու Յորքի ամենահայտնի թանգարաններից “Metropolitan”-ում բացվել է Կոստյումի ինստիտուտի հանդեսը: Ամենամյա այս միջոցառմանը մասնակցում են հայտնի տասնյակ մարդիկ` ցուցադրելու դիզայներների լավագույն ստեղծագործությունները: Նորաձեւության աշխարհում  “Costume Institute Gala”-ն համարժեք է կինոյի աշխարհում կայացող “Օսկար” մրցանակաբաշխությանը:

Ստեֆանո Գաբանան, Ջենիֆեր Լոպեզն ու Դոմենիկո Դոլչեն 2004 թվականին


Առաջին անգամ այն կայացել է 1948 թվականին: Ամեն տարի միջոցառման անցկացման վայրը փոխվում է` ըստ նպատակահարմարության: “Costume Institute Gala”-ին ներկա գտնվելն այնքան էլ հեշտ չէ. 2005 թվականին հյուրերը տոմսերի համար ստիպված են եղել վճարել 5000-ից 15 հազար դոլար:  

Իսկ այսօր հոլիվուդյան աստղերի հետ երեկո վայելել ցանկացողները վճարում են 250-ից 300 հազար դոլար: Ի դեպ, հյուրերի ցուցակները կարգավորում է Աննա Վինտուրը` ամերիկյան “Vogue” ամսագրի գլխավոր խմբագիրը:

Կամիլա Բելը


Թեմատիկ երեկոներին տարբեր տարիների ընթացքում ներկա են գտնվել արքայադուստր Դիանան, Ժակլին Քենեդին, Քեյթ Մոսը, Վիկտորիա Բեքհեմը, Քրիստեն Ստյուարտը եւ այլք, որոնց լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ: 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW