×


Լուիզա Ղամբարյանի երազանքն ու դստեր 12-ամյակի լուսանկարները

Լուիզա Ղամբարյանի եւ բժիշկ Գեորգի Պողոսյանի դուստրը երեկ դարձել է 12 տարեկան: Ծնողները Գաբիի համար բացօթյա աղջկական միջոցառում են կազմակերպել: Տարեդարձի լուսանկարներից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ


Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ դուստրը շատ է սիրում ծննդյան օրը եւ դեռ մեկ ամիս առաջ սկսում է սպասել տոնին.«Այս տարի շատ լավ եւ ուրախ օր ունեցավ ընկերների եւ դասընկերների հետ: Հասակակիցների համար հատուկ շոու-ծրագիր էր կազմակերպված: Շատ են ասում, թե խաղերը, հերոսները մինչեւ 5-6 տարեկան երեխաների համար են, սակայն կան հեքիաթներ, որոնք զարգացնում են մտահորիզոնը, հոգեւոր իմաստով էլ գեղեցիկ պահեր պարգեւում: Ամեն տարիք իր պահանջներն ունի: Աղջկաս տարեդարձին ներկա էր Ալիսան՝ հրաշքների աշխարհից»:

Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ


Լուիզան եւ Գաբին միասին են փչել տոնական տորթի մոմերը. «Մենք առանձին երազանքներ ենք պահում, որոնք, կարծում եմ, անպայման իրականանալու են: Ուզում եմ՝ աղջիկս առողջ լինի եւ ապրի խաղաղ երկնքի տակ, մնացած ամեն ինչը կլինի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վահե Մինասյանի    

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW