×


Լուիզա Ներսիսյանը` նոր սանրվածքի եւ ծովափնյա ընտանեկան հանգստի մասին

Լուիզա Ներսիսյանն օրերս է վերադարձել Եգիպտոսից, որտեղ ընտանիքի եւ ընկերների հետ վայելել է արձակուրդը: Աշխատանքային զբաղվածության պատճառով նրանց միայն սեպտեմբերին է հաջողվել հանգստի մեկնել:


«Այնքան խիտ էին մեր ու մեր մտերիմների ամառային օրերը, որ ոչ մի կերպ չէր ստացվում հանգստի մեկնելը: Միայն այս ամիս կարողացանք հավաքվել ու իրականացնել մեր համատեղ ուղեւորությունը»,- ասել է Լուիզան՝ նշելով, որ իրենք պասիվ հանգստի գոտում ակտիվ օրեր են անցկացրել:

Լուիզա Ներսիսյանը



Դերասանուհուն հաջողվել է լիակատար հանգստանալ.«Իսկապես հաճելի եւ ուրախ օրեր ենք անցկացրել, ամեն ինչից օգտվել ենք՝ սկսած հյուրանոցի կողմից առաջարկվող ակտիվ ժամանցից, վերջացրած ծովում լողալուց եւ արեւայրուք ընդունելուց»:


Վերհիշելով իր ամենատպավորիչ արձակուրդը՝ նա առանձնացրել է այցը Նեապոլ. «Կիսագործնական ուղեւորություն էր, որը շատ հետաքրքիր ու տպավորիչ անցավ»:


Լուիզան ցանկանում է Թաիլանդում լինել.«Վաղուց եմ ծրագրում Թաիլանդ գնալ, բայց դեռ չի ստացվում, հուսամ` առաջիկայում ցանկությունս իրականություն կդառնա»:

Լուիզա Ներսիսյանը



Յուրաքանչյուր նոր երկրից, որտեղ նա լինում է, մշակութային մի իր է իր հետ բերում. «Հուշանվերներ չեմ սիրում գնել, մտերիմներիս համար գործածվող իրեր եմ բերում, որոնք նրանց պիտանի կլինեն, այլ ոչ թե տան մի անկյունում կդրվեն ու կմոռացվեն»:


Լուիզան հանգստի մեկնելուց առաջ նաեւ ոճային փոփոխության է արել եւ այժմ աֆրիկյան հյուսքերով է.«Քանի որ երեւակայությունից ուժեղ եմ, մինչ հյուսքեր անելն էլ ինձ այս սանրվածքով պատկերացրել էի ու հավանել: Հարազատներս էլ հավանեցին, դեռ միայն դրական կարծիքներ եմ լսել: Մի շրջան այս կերպարով կմնամ»,- եզրափակել է նա:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Լուիզա Ներսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW