Արդեն մոտ 9 ամիս է, ինչ Լուսինե Աղաբեկյանն ու ռեժիսոր Արամայիս Հայրապետյանն աշխատում են երգչուհու “Հիմա” երգի տեսահոլովակի վրա, որի թրեյլերը երեկվանից հասանելի է համացանցում:
“Տեսահոլովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերին: Ճիշտ է` երկար սպասեցրինք, բայց հուսով եմ, որ այդ սպասումները կարդարացվեն ու տեսահոլովակը կգնահատվի բոլորի կողմից”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Լուսինե Աղաբեկյանը:
Լուսինե Աղաբեկյանը
Երգչուհու փոխանցմամբ` նկարահանումներն ամբողջովին ավարտվել են ու ներկա դրությամբ տարվում են տեսահոլովակի համակարգչային գրաֆիկայի աշխատանքները:
Չնայած, որ մինչեւ “Հիմա”-ի պրեմիերան ավելի քան երկու ամիս կա եւ առջեւում էլ դեռ ամառ է, Լուսինե Աղաբեկյանն, ամենայն հավանականությամբ, չի հանգստանա. “Չգիտեմ` ինչպես կստացվի, բայց այս շրջանում որոշել եմ ավելի կենտրոնանալ աշխատանքի վրա. արդեն իսկ 7 նոր երգ ունեմ ու ժամանակն է մտածել դրանց հիման վրա տեսահոլովակներ նկարահանելու մասին”:
Լուսինե Աղաբեկյանը եւ Արամայիս Հայրապետյանը
Տեղեկացնենք, որ Լուսինեի նոր երգերից դեռ միայն “Can’t Break Me Down”-ն է ներկայացվել հանրության ուշադրությանը, որն առաջարկում ենք լսել այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Վիգեն Մնոյանի եւ Լուսինե Աղաբեկյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: