×


Ծնվել է Լայանայի եւ Ռոլանդի առաջնեկը

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Լայանան օրերն է հաշվում, թե երբ պետք է մայրանա: Այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ կեսգիշերն անց լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը: Երգչուհին ամուսնուն` Ռոլանդ Պողոսյանին, դուստր է պարգեւել:

Ծնվել է Լայանայի եւ Ռոլանդի առաջնեկը


Մեզ հետ զրույցում նորաթուխ հայրիկն ասել է, որ աղջնակին անվանակոչել են Էլինա.“Համադրել ենք նրա տատիկների` Էլլայի եւ Գալինայի անունները: Արդեն հասցրել եմ տեսնել եւ գրկել աղջկաս: Շատ նուրբ է իմ մեծ ձեռքերի մեջ: Այնքան լարված եւ շփոթված էի, որ անգամ չեմ հասցրել նմանեցնել ինձ կամ կնոջս”:

Ռոլանդ Պողոսյանը` նորածին դստեր հետ


Ռոլանդը դեռեւս չի հասցրել իր երջանկությունը տոնել ընկերների հետ: Նա կատակով ասել է.“Կնոջս եւ երեխայիս բարեհաջող տուն բերեմ, այնուհետեւ կնշենք: Ընկերներս փոքր-ինչ կսպասեն, ոչինչ, չեն նեղանա”:

BRAVO.am-ը շնորհավորում է Լայանային եւ Ռոլանդին` ծնողներ դառնալու կապակցությամբ, իսկ Էլինային եւ բոլոր փոքրիկներին մաղթում առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW