BRAVO.am-ն առաջինը տեղեկացրեց, որ դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանի ընտանիքում համալրում է սպասվում: Եվ ահա, ուրախ ենք հայտնել, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ծնվել է զույգի երկրորդ բալիկը:
Յուրի Իգիթխանյանի ընտանիքը
Անուշն ամուսնուն կրկին արու զավակ է պարգեւել: Մեզ հետ զրույցում Յուրին ասել է, որ դեռ չեն որոշել փոքրիկի անունը եւ խոստացել է առաջիկայում պատմել օրվա հետաքրքիր մանրամասները:
Ծնվել է Յուրի Իգիթխանյանի երկրորդ տղան
Նշենք, որ դերասանների առաջնեկը՝ Սերգեյը, երկու տարեկան է:
Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի որդին
BRAVO.am-ը շնորհավորում է Յուրիին եւ Անուշին, իսկ փոքրիկին առողջ եւ անհոգ մանկություն մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: