Նելլիի եւ Րաֆֆիի սիրո պատմության, հարսանեկան արարողության մասին BRAVO.am-ը պատմել է դեռ նախորդ տարվա օգոստոսին: Նախկին “Հայեր” խմբի անդամ Նելլին եւ նրա ֆուտբոլիստ ամուսինն օրերս ծնողներ են դարձել. լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը:):
Նելլիի եւ Րաֆիի՝ օգոստոսին կայացած պսակադրությանը
Մեզ հետ զրույցում Նելլին նշել է, որ աղջկան անվանել են Անահիտ` ի պատիվ հորական ու մորական տատիկների. “Ինչ լավ է, որ երկուսիս մամաների անունն էլ Անահիտ է, հենց այդպես էլ որոշել էինք”:
Ամուսիններն այժմ բնակվում են Լեհաստանի Կալիշ քաղաքում, որտեղ էլ ծննդաբերել է երգչուհին: Նելլիի փոխանցմամբ` տեղափոխության պատճառն ամուսնու կարիերան է. նա պայմանագիր է կնքել լեհական “Կալիսիա” ֆուտբոլային թիմի հետ. “Դեռ մեկ տարի Լեհաստանում ենք լինելու, հետո պարզ չէ` որտեղ կապրենք”:
Նելլին եւ Րաֆֆին ծնողներ են դարձել
Փոքրիկը ծնվել է 2,5 կգ քաշով եւ, ինչպես նշել է Նելլին, շատ նման է իր ամուսնուն. “Արտաքնապես ինձ հետ կապ չունի”: Նորաթուխ մայրիկը խոստացել է իր փոքրիկի լուսանկարները մեկ շաբաթից տրամադրել BRAVO.am-ին:
Միանում ենք բոլոր շնորհավորանքներին: Շատ-շատ սիրեք ձեր բալիկին:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նելլիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: