Դերասան, hումորիստ Անդրանիկ Հարությունյանը երեկ երեւանյան մանկական սրճարաններից մեկում տոնել է դստեր` Էլենի մեկամյակը:): Փոքրիկի ծննդյան տարեդարձին ներկա են եղել Հայկ Մարությանը, նույն ինքը` Կարգին Հայկոն, Ռաֆայել Երանոսյանը, Լիդուշիկը, հաղորդավար, շոումեն Արմեն Վարդանյանը եւ այլք:
Անդոն դստեր եւ կնոջ հետ
Անդոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Էլենչիկին առաջինը շնորհավորել է մայրիկը` Մերին, հետո, իհարկե, հայրիկը:).“Մեկ տարվա ընթացքում աղջկաս հետ անցկացրած ամեն մի վայրկյանը մեզ համար տոն եւ իսկական ուրախություն է եղել: Էլենս արդեն քայլելու փորձեր է անում: Ամեն օր զարմացնում է մի նորությամբ: Իմ երջանկությունն է: Հիմա զգում եմ, որ կյանքս առանց նրա անիմաստ է”:
Հայկոն եւ Անդոյի դուստրը` Էլենը
Հումորիստի խոսքով` գեղեցիկ խնջույք էր կազմակերպել.“Փուչիկներ, մուլտհերոսներ, երգ, պար եւ, իհարկե, տոնական տորթ… Ընկերներս եւս օրն իսկական տոնի վերածեցին”: Փոքրիկին իր երգով շնորհավորել եւ ուրախացրել է նաեւ Լիդուշիկը:
Անդրանիկ Հարությունյանի ընտանիքն ու Լիդուշիկը
Անդոն դստերը ոսկյա թեւնոց է նվիրել.“Աղջիկս շատ շորիկներ, փափուկ խաղալիք, ինչպես նաեւ ճոճանակ է նվեր ստացել”: Ի դեպ, Էլենի ծնողները նրա համար երգչուհու կարիերա են կանխատեսում:):
BRAVO.am-ը փոքրիկին անհոգ եւ առողջ մանկություն է մաղթում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անդրանիկ Հարությունյանի անձնական արխիվից


×
17,160





